Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող ՊԱՐՏԱԴԻՐ միջոցառումների ցանկում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը իրականացնում է «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով ՀԵՌԱՎԱՐ (ZOOM հարթակով) ինտենսիվ երկօրյա դասընթաց:

Այս հավաստագրային դասընթացը նախատեսված է բուժաշխատողների համար, որոնք նպատակ ունեն գիտելիք ստանալ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների,  բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բուժաշխատողների իրավունքների, պարտականությունների վերաբերյալ:

Դասընթացին կարող են մասնակցել նաև բժշկական հաստատությունների իրավական և մարդկային ռեսուրսների կառավարման (անձնակազմի կառավարման, կադրերի) ստորաբաժանումների մասնագետները

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները»  հավաստագրային դասընթացի ընթացքում ներկայացվելու են՝

1)   Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի համագարգը, էթիկայի կանոնները սահմանող իրավական ակտերը, էթիկայի հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերն ու պրակտիկան։

2)  Բժշկական օգնության և սպասարկման ոլորտում բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները կարգավորող օրենսդրության համակարգը, հիմնական իրավական ակտերը և իրավակարգավորումները։ Բուժաշխատողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները և պատասխանատվությունը։ 

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 6 տեսական կրեդիտ:

Մանրամասներ

  • Տևողություն`2025թ. հունիսի  10-11-ը
  • Դասերի օրերը`երեքշաբթի և չորեքշաբթի՝ 18:00-21:00
  • Մասնակիցների քանակը`մինչև 25
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը՝ ZOOM հարթակ
  • Արժեքը՝ 10.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների և կլինիկական օրդինատորների համար՝ 8.000 ՀՀ դրամ)

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
  • Առողջապահության ոլորտում աշխատող իրավաբաններ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

  • Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
  • Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
  • Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):

Ընդունելության գործընթաց

Դիմումների ընդունում՝ 03.06.2025 – 10.06.2025

Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (Վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):

Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: