Երևանի պետական բժշկական համալսարանը ութշաբաթյա տևողությամբ դասընթացն իրականացվում է «Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպության հետ:
Վերապատրաստման կուրսին դասավանդելու նպատակով արտասահմանյան բուհերից հրավիրվել են նշանակալի փորձ ունեցող մասնագետներ:
Նախաձեռնության կազմակերպիչները վստահ են, որ ծրագիրը հնարավորություն կտա մասնակիցներին առավել ճիշտ կազմակերպել ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
Մասնակիցները ևս փաստեցին, որ դասընթացի շնորհիվ ստացած գիտելիքները կկարողանան կիրառել ի նպաստ բուհի զարգացման: Նշենք, որ ծրագիրը շարունակական է լինելու: