Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկագիտության ոլորտում մեծ նվաճումների հասած հայ կանայք՝ ապագա բժիշկների ներկայացմամբ

Բժշկագիտության ոլորտում մեծ նվաճումների հասած հայ կանայք՝ ապագա բժիշկների ներկայացմամբ

Հայ և համաշխարհային առողջապահության մեջ նշանակալի ավանդ ունեցած հայ կին բժիշկներին էր նվիրված ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի կողմից կանանց միամսյակի շրջանակում բուհի թանգարանում կազմակերպված հետաքրքիր մշակութային միջոցառումը, որին մասնակցում էին առաջին կուրսի և քոլեջի ուսանողները։

Երեկոյի ընթացքում ուսանողներն անդրադարձան բժշկագիտության և պրակտիկ բժշկության ոլորտում մեծ նվաճումների հասած հայ կանանց, որոնք իրենց գթասրտությունն ու նվիրումն են փոխանցել մարդուն և մարդկությանը։

Նրանց թվում խոսվեց․

  • Զաբել թագուհու (իր ուժերով Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում կառուցել էր բարեգործական հիվանդանոց, որը գործել է շուրջ 134 տարի՝ շատ հայտնի լինելով եվրոպական և արաբական երկրներում),
  • Ալմիթա իշխանուհու (260 թվականին հայ քրիստոնյա աշխարհում ստեղծեց առաջին հիվանդանոց-բորոտանոցը),
  • Սահակդուխտի (8-րդ դարում քրիստոնեական Հայաստանում առաջին հոգեբույժը և երաժիշտը, որը զբաղվել է նաև ուսուցչությամբ, հայ իրականության մեջ առաջին կին բժիշկը, որն ապացուցել է, որ երաժշտությունն, իրոք, մեծ ազդեցություն ունի մարդու ֆիզիկական և հոգևոր առողջության վրա),
  • Օֆելյա Ներկարարյանի (ամուսնու հետ՝ որպես բժիշկ, աշխատել է հիմնականում Պոլսում և Իզմիրում),
  • Զարուհի Գավալճյանի (բժշկական կրթությունը ստացել է ԱՄՆ-ում, վերադարձել է ծննդավայր, աշխատել է կենսաբանության ուսուցչուհի, Հայոց ցեղասպանության ականատես լինելով՝ հայրը՝ Տիգրան Գավալճյանը, կաթվածահար է լինում՝ թողնելով իր հիվանդներին դստեր խնամքին),
  • Ելենա Քալանթարյանի (մեծ ներդրում է ունեցել ճիճվաբանության ոլորտում),
  • Աննա Ասլանյանի (Եվրոպայում առաջին և միակ ծերաբանների և ծերաբույժների դպրոցի հիմնադիրը Ռումինիայում, նրա ստեղծած դեղամիջոցներից օգտվել են Ուինսթոն Չերչիլը, Շառլ դը Գոլը, Չարլի Չապլինը),
  • Վիրջինիա Աբգարի (մեծ ավանդ է ունեցել մանկաբուժության զարգացման գործում, նրա ջանքերով ստեղծվել է Ապգարի սանդղակը),
  • Արմինա Նալբանդյանի (Արցախյան պատերազմի օրերին գլխավորել է «Եղնիկներ» ջոկատի շարժական հիվանդանոցը և կատարել տարբեր վիրահատություններ՝ խնամելով վիրավորներին) մասին։

Կարևորելով երաժշտության անփոխարինելի ազդեցությունը մարդու առողջության պահպանման և վերականգնման գործում՝ մասնակիցները հանդես եկան նաև քանոնի ժողովրդական և կիթառի ազգային երաժշտական կատարումներով։

Այսպիսով, բժշկության պատմության բուհական թանգարանում տարբեր ամբիոնների հետ գործակցությամբ պատմամշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց: