Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում անցկացվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմայով քննարկում

Բժշկական բուհում անցկացվեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի թեմայով քննարկում

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ բժշկական բուհում անցկացվեց քննարկում կորոնավիրուսային համավարակի դեմ պատվաստանյութերի թեմայով։

Դասախոսությամբ հանդես գալով՝ բժիշկ-կլինիցիստ, հանրային առողջապահության, համաճարակաբանության մագիստրոս, Բոստոնի Թաֆթս համալսարանի կլինիկական դասախոս Անուշ Սահակյանը ներկայացրեց աշխարհում պատվաստանյութերի կիրառման համառոտ պատմությունը:

Մասնագետն ընդգծեց, որ հենց պատվաստանյութի և համատեղ ջանքերի շնորհիվ 1980 թվականին արդեն «Ծաղիկ» հիվանդությունը վերացավ։

Անդրադառնալով այս ոլորտում ապատեղեկատվությանը՝ Անուշ Սահակյանն ընդգծեց, որ պետք է ապավինել գիտական ուսումնասիրություններին։

«Պետք է հասկանալ, որ չկա պատվաստանյութ, որը 100%-ով կպաշտպանի վիրուսից։ Սակայն, միևնույն ժամանակ, չկա երաշխիք, որ կրկնավարակի դեպքում մարդն ավելի ծանր չի տանի հիվանդությունը քան պատվաստված լինելու դեպքում», – վստահեցնում է մասնագետը։

Վիճակագրությունը, ըստ Անուշ Սահակյանի, ցույց է տվել, որ պատվաստվածներն ավելի թեթև են տանում հիվանդությունը, իսկ մահացության թվերը նրանց շրջանում ցածր են։

Մանրամասնելով գոյություն ունեցող պատվաստանյութերի բաղադրությունը՝ Անուշ Սահակյանը մատնանշեց դրանցից յուրաքանչյուրի կողմնակի ռիսկերն ու հնարավոր վտանգները։

yemek tarifleri betpark vdcasino jojobet jojobet betist betist betsat betsat