Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Դիմակներ» թատերական ակումբի վերջին ներկայացումը

«Դիմակներ» թատերական ակումբի վերջին ներկայացումը

ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Դիմակներ» թատերական ակումբը հանդես եկավ վերջին` «NERON: Քաոսի դարաշրջանը» ներկայացմամբ՝ ըստ անվանի դրամատուրգ, պատմաբան Էդվարդ Ռադզինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի:

Պատմական ողբերգությունը Հռոմի կայսր Ներոնի և իր ուսուցիչ Սենեկայի մասին էր, որը երազում էր մարդասիրություն, բարություն և ազնվություն սովորեցնել աշակերտին, սակայն ճիշտ հակառակ է ստացվում. Ներոնը դառնում է դաժան մարդասպան՝ «Մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին»:

Պիեսում արծարծված թեման արդի է նաև մեր օրերում, քանզի մարդու էությունը չի փոխվում և այն ձգտում է իշխանության, փառասիրության, այլ կործանարար մոլորությունների: