Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ձեռքերի հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է. տեսանյութեր

Ձեռքերի հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է. տեսանյութեր

Յուրաքանչյուր տարի մայիսի 5-ին նշվում է ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրը: Ձեռքերի հիգիենայի համաշխարհային օրվա ամենամյա անցկացման մասին որոշումն ընդունվել է 2008 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից` ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական հիմնադրամի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համատեղԱՀԿ-ի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվենք հանուն անվտանգության, մշակենք մեր ձեռքերը»:

Բուժաշխատողների ձեռքերը գործնականում համարվում են բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների փոխանցման հիմնական գործոնը: Ձեռքերի` ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բուժանձնակազմի և հիվանդների անվտանգության գրավականն է:

Բժշկական կազմակերպություններում ձեռքերի հիգիենան անհրաժեշտ է իրականացնել՝ համաձայն ԱՀԿ-ի 5 մոտեցումների՝ պացիենտին մոտենալուց առաջ, ասեպտիկ միջամտություններից առաջ,կենսահեղուկներին առնչվելուց հետո, պացիենտից հեռանալուց հետո, պացիենտի շրջակա միջավայրում լինելուց հետո:

Ձեռքերի ապաբաղարկման խնդրահարույց անատոմիական հատվածներ են մատների ծայրերը, միջմատնային տարածությունները և առաջին` բութ մատների շրջանը: Այս հատվածներում կուտակվում է մանրէների մեծ մասը:
Կլինիկական աշխատանքների կազմակերպման վարչության հիգիենիկ և հակահամաճարակային բաժինը և Համաճարակաբանության ամբիոնը  կարևորում են ձեռքերի հիգիենայի կանոնների պահպանման վերաբերյալ ուսուցումը   բուժաշխատողների և ուսանողների շրջանում՝ ևս մեկ անգամ իրազեկելով անձնական հիգիենայի պահպանման, ձեռքերը լվանալու կարևորության մասին:

 

 


yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper