«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
«Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է.
- Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
- Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
- Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
- Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ
Ծրագրի բովանդակությունը
- Ռազմավարական կառավարում
- Կազմակերպական կառավարում
- Ֆինանսների կառավարում
- Մարքեթինգի կառավարում
- Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
- Գործընթացների կառավարում
- Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
- Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
- Հիվանդանոցների հավատարմագրում
- Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 58 կրեդիտ (50 տեսական և 8 գործնական):
Մանրամասներ
- Տևողություն` 2024թ. փետրվարի 20–ից մինչև մայիսի 2-ը
- Դասերի օրերը` երեքշաբթի և չորեքշաբթի ՝ 16:00-19:00
- Մասնակիցների քանակը`մինչև 25
- Դասավանդման լեզուն`հայերեն
- Վայրը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Արժեքը՝ 150.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 80.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
- Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
- Բժիշկներ
- Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 12.02.2024 – 20.02.2024
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: