Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի

ԵՊԲՀ-ում ոսկրածուծի դոնորների հավաքագրման ակցիա կանցկացվի

Ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Ներկայիս տվյալներով աշխարհում ավելի քան 6000 հիվանդ համատեղելի դոնորի կարիք ունի: Նրանցից միայն 20- ից 30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած 70-ից 75 տոկոսը անծանոթ և կամավոր դոնորի ցողունային բջիջների նվիրատվության կարիք ունի: Ցավոք հազարավոր հիվանդներ ամեն տարի մահանում են` չկարողանալով գտնել համատեղելի դոնոր:

Կարևորելով այս ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական խնդիրը՝ Ոսկրածուծի դոնորների հավաքագրման նպատակով՝ ԵՊԲՀ-ում նոյեմբերի 19-ին և 20-ին, ժամը 13:00-ին կանցկացվի ավանդույթ դարձած դոնորագրման հավաքագրման ակցիա, որի արդյունքում յուրաքանչյուր ցանկացող կարող է կամավորագրվել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և անհրաժեշտության դեպքում հետագայում փրկել մեկ այլ մարդու կյանք:
Գործունեության 19 տարիների ընթացքում «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի այս անձնանվեր գործին են անդամագրվել ավելի քան 29.000 դոնորներ, որոնցից մոտ 22․000՝ Հայաստանից և Արցախից, իսկ 7․000–ը`Սփյուռքից (Միացյալ Նահանգներ, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Շվեցարիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն): Մինչ օրս աշխարհի տարբեր երկրներից ռեեստրին դիմած 4885 հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիմնադրամի հիմնական ծրագրերից մեկն է ավելացնել կամավոր դոնորների քանակը՝ հասցնելով այն 30.000:

Նշենք, որ հիվանդի և դոնորի միջև համատեղելիությունը էապես կախված է ժառանգական և էթնիկական բնորոշիչներից, այդ պատճառով ավելի արդյունավետ է հիվանդի համար համատեղելի դոնոր փնտրել էթնիկական նույն ծագումնաբանությունն ունեցող շրջանակներում:
Երբ դոնորագրվում եք, կարևոր է հիշել, որ գուցե ամբողջ աշխարհում միայն դուք համատեղելի լինեք հիվանդի հետ և նրան ապրելու հույս նվիրեք: Դոնորագրումն անվնաս, անվաց գործընթաց է և տևում է հաշված րոպեներ: Այն լիովին կամավոր է և չի հետապնդում ֆինանսական շահ:

Կարևոր է իմանալ, որ ցողունային բջիջների/ոսկրածուծի դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-ից 50 տարեկան, չունենալ առողջական խնդիրներ և ամենակարևորը ունենալ արյան քաղցկեղով հիվանդին օգնելու և նրա կյանքը փրկելու ցանկություն:
Դոնորագրվելու համար նախ լրացվում է կարճ հայցադիմում, որտեղ նշվում են դոնորի անձնական տվյալները, ին չպես նաև թվարկվում են մի շարք բժշկա կան հարցեր: Այնուհետև դոնորը հանձնում է 3 միլիգրամ արյուն:
Այսքանով դոնորագրման գործընթացն ավարտվում է, իսկ հանձնված արյան նմուշը հետազոտվում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի HLA տիպավորման լաբորատորիայում: Ստացված արդյունքները դոնորի անձնական տվյալների հետ ներմուծվում են դոնորների տվյալների բանկ համակարգչային ծրագիրը և պահվում են մինչև դոնորի 55 ամյակը:
Երբ որևէ հիվանդի և Ձեր HLA տիպավորման արդյունքները հանմընկնում են, Դուք դիտարկվում եք որպես պոտենցիալ դոնոր: Դոնորի համաձայնությունը ստանալուց հետո է միայն հնարավոր դառնում ևս որոշ քանակությամբ արյան հանձնումը վերջնական համատեղելիությունը հաստատող կամ ժխտող հետազոտություններն իրական ացնելու համար:

Վերոնշյալ հետազոտությունների արդյունքում հիվանդի և դոնորի վերջնական համատեղելիությունը հաստավելուց հետո դոնորի հետ քննարկվում են ցողունային բջիջների/ոսկրածուծի անջատմանը վերաբերող բոլոր հարցերը, իրականացվում են մի շարք բժշկական հետազոտությո ւններ: Միայն այն դեպքում, երբ դոնորը լիովին պատրաստ է և համաձայն, անցում է կատարվում ցողունային բջիջների անջատման նախապատրաստման և իրականացման փուլին:

Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3 – ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ո ւնենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն:

Առողջ օրգանիզմում ցողունային բջիջներն արտադրվում են բավական քանակությամբ և կենսագործունեության ընթացքում անգամ ամբողջությամբ չեն օգտագործվում: Անջատված ցողունային բջիջները որևէ բացասական ազդեցություն չենունենում դոնորի համար և լիովին վերականգնվում են 7-ից 10 օրում:

Մի եղեք անտարբեր: Միացեք մեր աշխարհասփյուռ ընտանիքին և գուցե հենց Դուք լինեք այն բախտավորը, ով կկարողանա փրկել մեկ կյանք:
Ձեր մասնակցությունը նման մարդասիրական ծրագրին, համագործակցության գեղեցիկ օրինակ կլիլնի ողջ հայ երիտասարդության համար։