Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Եզրափակվեց թեմատիկ միջառարկայական դասախոսությունների այս ուսումնական կիսամյակի շարքը

Եզրափակվեց թեմատիկ միջառարկայական դասախոսությունների այս ուսումնական կիսամյակի շարքը

ԵՊԲՀ-ում հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուսանողների և կլինիկական օրդինատորների համար անցկացվեցին թեմատիկ միջառարկայական դասախոսություններ:

Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայեց այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը:

Ինտերակտիվ ձևաչափի դասախոսությունների շարքը այս ուսումնական կիսամյակում լեփ-լեցուն դահլիճում ամփոփվեց այսօր, «Խոցային հիվանդություն» թեմայով։ Դասախոսությունը կարդաց 5 մասնագետ, կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները։