ԵՊԲՀ-ում գիտությամբ հետաքրքրվող ուսանողների համար «Գիտության շաբաթ 2018» միջոցառման երկրորդ օրն անցկացվեց երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Համագործակցությունը որպես գիտական հաջողության բանալի» խորագրով:
Երիտասարդ հետազոտողների միության նախագահ, Կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանի խոսքով՝ այսօրվա միջոցառումը միտված է ուսանողներին ծանոթացնել այնպիսի հմտությունների հետ, որոնք կնպաստեն մասնագիտական ու գիտական շփման հարթակներ ձեռք բերելու հարցում:
ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Նեյրոգիտության լաբորատորիայի ղեկավար, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ «Գիտության շաբաթ 2018»-ը միտված է մեկ հարկի տակ միավորել երիտասարդներին ու մասնագետներին, ովքեր հնարավորություն ունեն հագեցած օրակարգով անցկացնել բազմաբովանդակ ու թիմային քննարկումներ:
Այսօր ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն ուսանողներին ներկայացրեց «Նեթվորքինգի դերը և գիտական դիվանագիտությունը երիտասարդների կյանքում» դասախոսությունը:
Դավիթ Պիպոյանի խոսքով՝ երիտասարդ գիտնականները կրթության ու գիտության դեսպաններն են արտասահմանում, և նրանց ներկայացվածությունն օտարերկրյա բուհերում պետք է լինի նպատակային: «Գիտական դիվանագիտությունը պետք չէ շփոթել միջազգային համագործակցության հետ: Դրա միջոցով գիտությունը կապակցվում է արտաքին քաղաքականության հետ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ 21-րդ դարում գիտական դիվանագիտությունը ներառում է ավելի շատ երկրներ, և Հայաստանի հնարավորություններն այս ասպարեզում մեծ է:
Դասախոսությանը ներկա ուսանողները, որոնք բաժանվեցին խմբերի, երկու շաբաթվա ընթացքում պետք է կատարեն խմբակային ու անհատական աշխատանքներ: Դեկտեմբերի 11-ին նախատեսված է միջոցառում, որի ժամանակ ուսանողներին կներկայացվի գրագետ CV-ներ կազմելու եղանակները, ինչպես նաև միջազգային դրամաշնորհային ծրագրերին դիմելու ձևերը:
Համաձայն «Գիտության շաբաթ 2018»-ի օրակարգի՝ այսօր նախատեսված է Խաչիկ Գևորգյանի՝ «Ակադեﬕական դրամաշնորհներին, գիտաժողոﬖերին և գիտական դպրոցներին դիﬔլու եղանակները», Գարիկ Եգանյանի՝ «Օգտակար մաթեմատիկա։ Ինպե՞ս անցնել A կետից B կետ ճանապարհը և «չսնանկանալ»», հատուկ հյուր Պիտեր Միքելսենի՝ «Բլոքչեյնի ապագան բժշկության ﬔջ. խոստﬓեր և առասպելներ», Մարիամ Մովսիսյանի «Մասնագիտական և գիտական շփման լավագույն հարթակները՝ LinkedIn, Researchgate», Հայարփի Սահակյանի՝ «Նեթվորքինգն իբրև մասնագիտական հետագա հաջողությունների հենք» թեմաներով զեկույցները:
«Գիտության շաբաթ 2018»-ը նոյեմբերի 26-ից 30-ը գիտությամբ հետաքրքրվող երիտասարդները հնարավորություն է ընձեռում գտնվել գիտական մթնոլորտում ու ձեռք բերել անհարժեշտ փորձ: