Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Առաջատար բժիշկ-գիտնականների մասնակցությամբ մեկնարկեց իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողով

Առաջատար բժիշկ-գիտնականների մասնակցությամբ մեկնարկեց իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված գիտաժողով

ԵՊԲՀ–ում այսօր մեկնարկեց իմունաախտորոշման և իմունոթերապիայի արդի խնդիրներին նվիրված երկօրյա գիտագործնական համաժողով, որի ընթացքում զեկույցներով հանդես կգան 14 ականավոր պրոֆեսոր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանից, նրանց թվում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի 4 ակադեմիկոս և մեկ թղթակից անդամ: ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանն ընդգծեց, որ այսօր ռուս գործընկերների հետ հաջողվել է բժշկական համալսարանում իմունոլոգիայի բնագավառում կազմակերպել բեկումնային միոցառում, ոչ միայն ԱՊՀ տարածքում, այև աշխարհում հայտի առաջատար իմունոլոգների մասնակցությամբ։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ չափազանց ուրախ է, որ մեկդարյա պատմություն ունեցող համալսարանում առիթ ունեն ողջունելու իմունաախտորոշման և իմունոթերապիայի ոլորտների առաջատար մասնագետներին: Իմունոլոգիան ԵՊԲՀ-ում ունի ամբիոնական պատմություն։ Նրա համոզմամբ` շատ առաջատար և ֆունդամենտալ ուղղությունների մասին քննարկումները հնարավորություն կտան քննարկել նաև համատեղ հետազոտություններ անելու հեռանկարները։ Նա դրական գնահատեց այն հանգամանքը, որ գիտաժողովին մասնակցում են նաև համալսարանի սկսնակ հետզոտողները և ուսանողները, քանի որ իմունաախտորոշման և իմունոթերապիային վերաբերող հարցերը ապագայի ուղղություններ են: Ռեկտորի խոսքով՝ հատկապես ուսանողներին կարևոր է լսել երկօրյա դասախոսությունները և գտնել իրենց տեղը գիտական փնտրտուքների մեջ։ Ռուսաստանի իմունոլոգների գիտական ընկերության նախագահ, ՌԳԱ իմունոլոգիայի և ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԳԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Վալերի Ալեքսանդրի Չերեշնյովը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ևս կարևորեց համատեղ հետազոտությունների իրականացումը:

Մասնագետների գնահատմամբ՝ իմունոլոգիան ամբողջ աշխարհում բժշկագիտության ամենարագ զարգացող ճյուղերից է, որը վերջին տասնամյակում ակտիվորեն ներխուժեց նաև կլինիկա և ներկայումս ամենատարբեր հիվանդությունների, որոնց թվում են նյարդային համակարգի ախտահարմամբ պայմանավորված հիվանդությունները, քաղցկեղը, մի շարք ռևմատոլոգիական, հեմատոլոգիական և ինֆեկցիոններ հիվանդություններ, բուժման ամենահեռանկարային ուղղությունը կապվում է հենց իմունոթերապիայի և իմունային պրեպարատների հետ: Ամբողջ աշխարհի ամենատարբեր առաջատար լաբորատորիաներում ակտիվորեն ընթանում են բազմաթիվ փորձեր իմուն համակարգի տարբեր բաղադրիչներ որպես ախտորոշման ցուցիչներ կամ բուժման թիրախներ օգտագործելու նպատակով: Այս գիտաժոովը հնարավորություն կտա միավորելու տեսական և կլինիկական գիտությունները, տարբեր մասնագիտության բժիշկների՝ ալերգոլոգների, իմունոլոգների, հեմատոլոգների, ինֆեկցիոնիստների, օնկոլոգների, մաշկաբանների և առաջնային օղակի բժիշկներին մեկ հարկի ներքո: Նշենք, որ գիտագործնական համաժողովը ղեկավարում է Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի.Պ.Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս, բ.գ.դ., պրոֆեսոր Արեգ Թոթոլյանը, ով նաև հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռն է: