Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ճանաչել Ցրված սկլերոզը բոլոր կողմերից». համաժողով` նվիրված հիվանդության բոլոր ասպեկտներին

«Ճանաչել Ցրված սկլերոզը բոլոր կողմերից». համաժողով` նվիրված հիվանդության բոլոր ասպեկտներին

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար, ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի ասիստենտ Եկատերինա Հովհաննիսյանն օրեր առաջ Երևանում անցկացված «Ճանաչել Ցրված սկլերոզը բոլոր կողմերից» խորագրով համաժողովի գիտական ղեկավարն էր: Բժշկի խոսքով` անցկացված միջոցառման հետաքրքրությունն ու յուրահատկությունն այն էր, որ երեք հատուկ բաղկացուցիչ մասից էր կազմված:

«Համաժողովն ուներ երեք հատված. առանձին՝ պացիենտների համար, այնուհետև՝ բուժքույրերի և բժիշկների», – մանրամասնում է Եկատերինա Հովհաննիսյանը` հավելելով, որ համաժողովը դասախոսություններով ու թրեյնինգներով էր հարուստ և նպատակ ուներ անդրադառնալ Ցրված սկլերոզի բոլոր ասպեկտներին:

Զեկուցողների մեծ մասը բժշկական բուհն էր ներկայացնում:

Որպես բժիշկ մեծ ցանկություն ունենալով աջակցել այս ախտորոշումն ունեցողներին՝ Եկատերինա Հովհաննիսյանն առաջիկայում ծրագրում է բացել հասարակական կազմակերպություն` բուժառուների կյանքի որակի բարելավմանն ուղղված տարբեր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով:

Նշենք, որ բնակչության մեծ մասը, ելնելով այս հիվանդության անվան մեջ առկա «սկլերոզ» բառից, այն կապում է տարիքային փոփոխությունների, հիշողության անկման հետ, մինչդեռ հիվանդության անվանումը բացարձակ կապ չունի վերոթվարկյալի հետ:

Ցրված սկլերոզ, դեմիելիզացնող հիվանդություն, որի դեպքում վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, մասնավորապես՝ գլխուղեղի և ողնուղեղի սպիտակ նյութի միելինը։ Ցրված սկլերոզի դեպքում ախտահարվում է նյարդաթելը:

Այն բորբոքային հիվանդություն է, որը պայմանավորված է ոչ թե ախտածիններով, այլ իմունիտետի սխալ աշխատանքով: Իմունիտետն օտար է ճանաչում սեփական նյարդային բջիջները և սկսում է դրանք բորբոքել: Արտադրվում են ավելորդ հակամարմինենր, որոնք էլ, այսպես ասած, «հարձակում» են գործում նյարդային համակարգի վրա և սկսվում է բորբոքում, որը կոչվում է դեմիելիզացիա: Վնասման արդյունքում նյարդային համակարգում խանգարվում է ազդակ հաղորդելու գործընթացը, որի հետևանքով առաջանում են հիվանդության տարբեր ախտանիշներ, ներառյալ՝ ֆիզիկական, մտավոր և, որոշ դեպքերում, հոգեկան։ Հիվանդությունն ավելի բնորոշ է երիտասարդ տարիքին:

Գրոհների միջև ընկած ժամանակահատվածում ախտանշաները կարող են անհետանալ, սակայն հաճախ որոշ նյարդաբանական ախտանիշններ պահպանվում են մշտապես, հատկապես՝ հիվանդության զարգացման դեպքում։

 

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole