Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«ScienceDirect» և «Scopus» շտեմարանները հասանելի կլինեն համալսարանականներին

«ScienceDirect» և «Scopus» շտեմարանները հասանելի կլինեն համալսարանականներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի կողմից իրականացվող նախագծի շրջանակում մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, այդ թվում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել են անվճար փորձնական մուտքի հնարավորություն «Էլզեվիեր» ընկերության «ScienceDirect» և «Scopus» շտեմարաններին։

ScienceDirect-ը պարունակում է «Էլզեվիեր» հրատարակչության կողմից հրատարակվող առաջատար գիտական ամսագրերի հոդվածների և գրքերի ամբողջական տեքստերը: ScienceDirect–ի բազմամասնագիտական հարթակը ապահովում է գիտության բոլոր ոլորտների գրականության լուսաբանումը՝ ապահովելով հասանելիություն «Էլզեվիեր» հրատարակչության 2500 գիտական ամսագրերի ավելի քան 18 միլիոն հրատարակությունների և ավելի քան 37000 գրքի, ինչպես նաև հսկայական քանակության ամսագրերի՝ հրատարակված հեղինակավոր գիտական համայնքների կողմից:

Մուտքի հնարավորությունը  ներառում է հասանելիություն ամսագրերի ընթացիկ տարվա, ինչպես նաև նախորդ չորս տարիների հրատարակություններին:

Scopus-ը վերահսկելի տվյալների միասնական խոշորագույն շտեմարան է, որը պարունակում է գրախոսվող գիտական գրականության համառոտագրության և վկայակոչումների մասին տեղեկություններ՝ տվյալներին հետևելու, վերլուծության և արտացոլման ներկառուցված գործիքներով։ Շտեմարանը ներառում է 25 000 հրատարակություններ 7000 միջազգային հրատարակիչներից՝ բնական, հասարակագիտական, սոցիալական գիտությունների, տեխնիկայի, բժշկության և արվեստի ոլորտներում: Scopus-ի տվյալների որակը ճանաչվել է առաջատար համալսարանների և հետազոտական կազմակերպությունների կողմից, որոնք օգտագործում են այս շտեմարանը գիտահետազոտական աշխատանքների գնահատման, ինչպես նաև THE, QS World University Rankings, Financial Times և այլ վարկանիշային գործակալությունների կողմից՝ աշխարհի համալսարանների վարկանիշները կազմելու համար:

Հասանելիությունն իրականացվում է ԵՊԲՀ IP-հասցեների միջոցով, մուտքի հեռավար կարագաբերման հնարավորությամբ:

Նախատեսվում են նաև մի քանի ուսուցողական վեբինարներ ԵՊԲՀ գիտաշխատողների, գրադարանավարների, դասախոսների,ասպիրանտների և ուսանողների համար (վեբինարները ռուսերեն լեզվով են): 

26.04

Elsevier մասնագիտական ​​գործիքներ գիտատեխնիկական տեղեկատվության հետ աշխատելու համար

https://elsevier.zoom.us/webinar/register/WN_CdXxVz_qQwe-En8I-aTILQ 

27.04.

Արդյունավետ որոնում Scopus –ում և ScienceDirect-ում․ հիմնական սկզբունքներ և նոր հնարավորություններ

https://elsevier.zoom.us/webinar/register/WN_SjBYVUv9STmNxnFN8M3CPg 

28.04.

Հոդվածների պատրաստում միջազգային տվյալների շտեմարանների կողմից ինդեքսավորվող գիտական ​​ամսագրերում հրատարակելու համար

https://elsevier.zoom.us/webinar/register/WN_qt1mShQmSrO4WEe9vhUfKw 

29.04.

Ինչպես ընտրել ամսագիր, հոդված հրապարակելու համար

https://elsevier.zoom.us/webinar/register/WN_Dwt15fGlT-67-n9IABpdmQ 

30.04

Scopus Author ID – հեղինակի անձնական էջը Scopus -ում և դրա շտկման հնարավորությունները

https://elsevier.zoom.us/webinar/register/WN_Hrk6OgTfQIujzp6G8c-ZPw 

Հարցերի կամ մուտք գործլու հետ կապված դժվարությունների դեպքում՝ գրել s.revyakin@elsevier.com էլեկտրոնային հասցեին: