Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սիրիահայ ապագա բժիշկը ցանկանում է իր գործունեությամբ նպաստել իրեն կրթած բժշկական մայր բուհի հետագա առաջընթացին

Սիրիահայ ապագա բժիշկը ցանկանում է իր գործունեությամբ նպաստել իրեն կրթած բժշկական մայր բուհի հետագա առաջընթացին

Հրակ Թորոսեանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5֊րդ կուրսի ուսանող է։ Նա սովորում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրով։

Ապագա բժիշկը ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնակատարն է և հետազոտական խմբերի ղեկավարը, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» թիմի անդամ։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ Մեծացել է Հալեպում և հաճախել է ազգային դպրոցներ մինչև 10-րդ դասարան։  

«Պատերազմի պայմաններում, հայրիկիս կորցնելուց հետո, տեղափոխվել են Սիրիայի ծովեզերյա Լաթաքիա քաղաք, որտեղ շարունակել եմ  ուսումը և բարձր գնահատականով ստացել 12-րդ դասարանի դիպլոմ։ Ազատ ժամանակս սիրում եմ ընթերցել և լեզուներ սովորել։ Այդ սերը առաջացել է մայրիկիս անընդհատ քաջալերանքի և իմ առաջընթացին հետևելու շնորհիվ։ Ամառային արձակուրդները միշտ և շարունակում են լինել լեզուներ սովորելու օպտիմալ ժամանակ։ Արդեն տիրապետում եմ 5 լեզվի` հայերեն, արաբերեն, անգլերեն, գերմաներեն, և ֆրանսերեն։ Փոքր տարիքից հետաքրքրված եմ եղել կենսաբանության և անատոմիայի գաղտնիքներով»,-նշում է Հրակ Թորոսեանը։

10-րդ դասարանից իր մոտ սեր է առաջացել բժշկագիտության և հոգեբանության հանդեպ և այդ ոլորտները ուսումնասիրելու ընթացքում բացահայտել, որ բժշկությունը, համադրելով գրեթե բոլոր գիտությունները և լինելով բարձր մարդասիրական ոլորտ, իր անձնական և պրոֆեսիոնալ կյանքի կոչն է:

Նրա խոսքով, ավելի բարձրորակ և ակադեմիական առումով հագեցած բժշկական կրթություն ստանալու նպատակով 2018 թվականին որոշել է տեղափոխվել հայրենիք և ընդունվել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անգլալեզու օտարերկրացի ուսանողների ընդհանուր բժշկության ֆակուլտետ։

«Ոգենշնչված հայերեն առաջին գրված նախադասությամբ' «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», ուսումնական տարիս սկսել եմ բարձր մոտիվացիայով։ Մեր բուհն, առաջին կուրսից ինձ հոգեհարազտ է: Այն պրոֆեսիոնալ երազանքներս իրականացնելու մեկնակետ է։ Համաշխարհային ուսուցման որակով ուսումնասիրությունների և մասնագիտական բարձր նշաձող ներկայացնող պրոֆեսորադասախոսակազմի շնորհիվ սկսեցի ավելի ու ավելի սիրել իմ ոլորտը»,-ասում է ուսանողը:

Հասկանալով, որ բժիշկը պետք է լինի բազմակողմանի զարգացած և տիրապետի տեսական գիտելիքների գործնական կիրառմանը՝ երկրորդ կուրսում նա միացել  է Ուսանողական գիտական ընկերությանը և Երիտասարդ հետազոտողների միությանը։ Այս երկու կառույցների շնորհիվ կարողացել է զարգացնել ակադեմիական, կլինիկական, հետազոտական և մարդասիրական հմտությունները։ Այս ընթացքում միշտ հիշել է առաջին կուրսում բժշկության պատմություն առարկայի ընթացքում սովորած Ամիրդովլաթ Ամասիացու խոսքը. «Եղիր հետևող իմաստութեան հետ, Եթէ չուսանի՛ս, բժիշկ ես անգէտ»:  

Հրակ Թորոսեանը հավելում է, որ, առաջ տանելով այդ աշխատանքները, երրորդ կուրսում միացել է ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» թիմին և մինչ օրս աշխատում է գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։

«Սա ինձ մեծ հնարավորություն տվեց մասնակցելու հանրության օգտակար աշխատանքների, ինչպես նաև նպաստել իմ բուհի զարգացմանն ու անձի կատարելագործմանը։ Վերջապես, առանց ուժեղ բուհի, չկա լավ ուսանող, մասնագետ, և լավ ուսանող-մասնագետի պարտականությունն իր Alma mater-ը զարգացնելն է»,-նշում է ապագա բժիշկը: Նա արդեն ունի 3 հրապարակված հոդված համաշխարհային հեղինակավոր ամսագրերում։

«Իմ գործունեությամբ ես  մաս եմ կազմում իմ դասընկերների և ուսանողների հմտություններն ու գիտելիքները զարգացնող կարևոր գործընթացին։ Կարծում եմ, որ 21-րդ դարում  հասարակության տեղեկացված լինելը, ապագա և գործող բժշկի ամենակարևոր նպատակներից մեկն է։ Այդ մտածելակերպով դիմել և ընդունվել եմ Հայաստանի Ամերիկայն համալսարանի հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրին։ Պլանավորում եմ 2024-ին երկու համալսարաններն ավարտել և մասնագիտական ուսումս շարունակել արտերկրում։ Իսկ մասնագիտության ոլորտի համար մտածում եմ ինվազիվ սրտաբանություն կամ նյարդավիրաբուժություն»,-ամփոփում է ԵՊԲՀ սիրիահայ ուսանողը, որը ամուր կապ պահպանելով Հայաստանի հետ, արտերկրում ձեռքբերած իր գիտելիքն ու փորձը հայրենիքի ու հարազատ բուհի զարգացման ու առաջընթացին է ծառայեցնելու:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas