Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Ուղեղի ճանաչման շաբաթն» ամփոփում է արդյունքները

ԵՊԲՀ-ում «Ուղեղի ճանաչման շաբաթը» միջոցառումների շարքը  մեկնարկեց «Science Hub» հարթակով, որի ընթացքում բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը խոսեց անցած տարի անցկացված ԵՊԲՀ ՈւԳԸ-ի հասած հաջողությունների և ուղեղի ճանաչմանը նվիրված  նման միջոցառում անցկացնելու կարևորության մասին։ Ելույթն ունեցավ նաև ԱՄՆ «Ջորջ Վաշինգտոն»  համալսարանի պրոֆեսոր, Լ․Ա․ Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի Իմունոլոգիայի և Հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Զարուհի Կարաբեկիանը, ով ներկայացրեց իր հետազոտությունները հյուսվածքային ինժիներիայի վերաբերյալ։ BAW-ի երկրորդ օրը, մեր ուսանողները այցելեցին մի շարք դպրոցներ, որտեղ աշակերտների հետ խոսեցին ուղեղի, դրա կառուցվածքի, մասերի և ֆունկցիաների մասին: Կենտրոնական թեման ներկայումս աշխարհում շատ տարածված մի հիվանդություն էր` ուղեղի կաթվածը։

Մարտի 14-ին, Brain Awareness Week 2018 միջոցառման երրորդ օրն էր, որի թեման օպտոգենետիկան էր՝ նեյրոգիտության մեջ վերջին տասնամյակի լավագույն նորարարական մեթոդներից մեկը։ Անցկացվեց սեմինար, որի ընթացքում ԵՊԲՀ ուսանողները ներկայացրեցին, թե ինչ է օպտոգենետիկան: Ուղեղի ճանաչման շաբաթվան նվիրված միջոցառումների շարքի հինգերորդ օրվա քննարկումը նվիրված էր ուղեղային կաթվածի ախտորոշմանը, կանխարգելմանը և բուժմանը: Այն առանձնահատուկ էր նրանով, որ զեկույցներով հանդես եկան ԵՊԲՀ ներամբիոնական գիտական խմբակները: Հաջորդ օրը տեղի ունեցավ «Do-A-Thon» միջոցառումը, որը ժամանակ մեր ստեղծագործ կամավորներն ու ընկերները աշխատում էին խմբերով, որպեսզի կառուցեն կաթվածի սխեմատիկ մոդելներ, ինչպես նաև մոդելների արդյունավետ աշխատանքի ծրագրային ապահովում։ Միջացառումը ավարտվեց միասնական հեծանվային զբոսանքով, որի նպատակն էր հասարակության ուշադրությունը սևեռել նվազ ֆիզիկական աշխատանքի հետևանքով առաջացող հիվանդությունների, հատկապես ուղեղային կաթվածների վրա։  Զբոսանքին իր մասնակցությունը ունեցավ նաև ՀՀ հեծանվորդների ֆեդերացիան։ Նույն օրը երեկոյան տեղի ունեցավ միջոցառման փակումը և եզրափակիչ կինոդիտումը։

Հիշեցնենք, որ այս տարի նեյրոգիտության ասպարեզում համաշխարհային ճանաչում վայելող և ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկի` Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված «Ուղեղի ճանաչման շաբաթը» (Brain Awareness Week) Հայաստանում կազմակերպելու և կազմակերպության միջոցառումների շարքում մեր երկիրը ներկայացնելու հնարավորությունը երկրորդ տարին անընդմեջ ստացել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒԽ Ուսանողական գիտական ընկերությունը: