ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօրվա նիստում քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա վերլուծության արդյունքում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման ուղիների մասին հանգամանալից զեկույցով հանդես եկավ ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանը:
Նա անդրադարձավ ըստ ֆակուլտետների և կուրսերի ուսումնական տարվա ընթացքում ուսանողների քննական առարկաների առաջադիմությանը, ներկայացրեց վիճակագրական տվյալներ:
Պրոռեկտորը խոսեց նաև ուսումնական աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի և ընթացակարգերի մասին:
Լարիսա Ավետիսյանի խոսքով բուհի կողմից կատարվող լայնածավալ բարեփոխումների արդյունավետությունը հատկապես գիտական ոլորտում տեսանելի կլինի տարիների ընթացքում:
Նիստի ընթացքում հաստատվեց Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանի կողմից զեկուցվող «Ընդհանուր բժշկական գործունեություն» մասնագիտությամբ ինտերնատուրայում մասնագիտական ուսուցման համար տիպային ուսումնական պլան-ծրագիրը:
Հաստատվեցին նաև կանոնակարգերի փոփոխությունները, ինչպես նաև 2017-2018թթ. ուումնական տարվա անվանական կրթաթոշակառուների ցանկը: Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր: