Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է մագիստրոսական ծրագրերի ընդունելություն

Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է մագիստրոսական ծրագրերի ընդունելություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրերին`

  • Առողջապահության կազմակերպում և կառավարում
  • Համաճարակաբանություն
  • Շրջակա միջավայրի հիգիենա

Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի շրջանակում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման վերաբերյալ: Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմից, այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն):

Ֆակուլտետն ունի 5 անվճար տեղ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2021թ-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 12-ը:

Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):

Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով): Բժշկական կրթությամբ դիմորդները կարող են դիմել բոլոր երեք մագիստրոսական ծրագրերին, իսկ ոչ բժշկական կրթությամբ դիմորդները` միայն «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրին:

  Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են երկու հերթով` 09:00-13:00 և 15:00-19:00: Դասերի հերթը ընտրում է ուսանողը:

Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2021թ-ի հուլիսի 01-ից-23-ը և օգոստոսի 1-ից-23-ը: Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2021թ-ի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 12-ը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Չորս լուսանկար ( 3х4 )
  3. Դիպլոմ և միջուկ (բնօրինակ և պատճեն): Եթե դիպլոմը դեռ տրված չէ անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք ուսումնական հաստատությունից դիպլոմը տրամադրելու ժամկետի վերաբերյալ:
  4. Անձնագիր (բնօրինակ և պատճեն)
  5. Ինքնակենսագրական
  6. Արտոնություններից օգտվելու համապատասխան փաստաթղթեր (առկայության դեպքում):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  010 301-000 (ներքին համար`308); 060 651-473; 093 978-278: