«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
«Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է.
- Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
- Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
- Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
- Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ
Ծրագրի բովանդակությունը
- Ռազմավարական կառավարում
- Կազմակերպական կառավարում
- Ֆինանսների կառավարում
- Մարքեթինգի կառավարում
- Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
- Գործընթացների կառավարում
- Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
- Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
- Հիվանդանոցների հավատարմագրում
- Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
- Ավարտական աշխատանք
Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 50 տեսական և 8 գործնական կրեդիտ:
Մանրամասներ
- Տևողություն`2023թ. ապրիլի 11–ից մինչև հունիսի 21ը
- Դասերի օրերը`երեքշաբթի և չորեքշաբթի՝ 16:00-19:00
- Մասնակիցների քանակը`մինչև 25
- Դասավանդման լեզուն`հայերեն
- Վայրը`Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Արժեքը՝ 150.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների համար՝ 80.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
- Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
- Բժիշկներ
- Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 03.04.2023 – 11.04.2023
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: