Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է ընդունելություն մագիստրոսական հետևյալ ծրագրին`
Առողջապահության կազմակերպում և կառավարում
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության, առողջապահության կազմակերպման և կառավարման վերաբերյալ:
Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից, այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, UNAIDS, Peace Core, Oxfam, FMD K&L Europe և այլն):
Ֆակուլտետն ունի 5 անվճար տեղ: Ընդունելության դիմումներն ընդունվելու են 2023թ. հունիսի 19-ից մինչև օգոստոսի 29-ը նեռարյալ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2023թ. հունիսի 19-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ:
Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):
Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով):
Մագիստրոսական ծրագրի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ տարեկան 500.000 դրամ: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են երկու հերթով` 09:00-13:00 և 15:00-19:00:
Դասերի հերթն ընտրում է ուսանողը:
Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2023թ. հունիսի 19-ից մինչև օգոստոսի 29-ը ներառյալ, իսկ անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են հունիսի 19-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010 301-000 (ներքին համար`308); 091 837-212; 093 558-750 (Viber, What’s App):