Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուհում ստացած գիտելիքները ինքնակրթության հիմք են դառնում

Բուհում ստացած գիտելիքները ինքնակրթության հիմք են դառնում

Դեղագետի մասնագիտությունը բժշկագիտության ոլորտի կարևոր մասնագիտություններից է, քանի որ այս ոլորտի մասնագետների աշխատանքի վերջնարդյունքն առնչվում է  մարդկանց առողջության ու կյանքի հետ:  

2006 թվականին հիմնադրված ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնը ապագա դեղագետներին տալիս է տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղագործական մարկեթինգի, էկոնոմիկայի և կառավարման բնագավառների մասին:

Դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանի հետ զրուցել ենք ամբիոնի կատարած աշխատանքների, գործունեության մասին:

– Ինչպե՞ս եք ընտրել դեղագետի մասնագիտությունը:

-1981 թվականին գերազանցությամբ ավարտեցի դպրոցը և ընդունվեցի մայր բուհ: Դիմել եմ բուժական ֆակուլտետ, սակայն հանգամանքների բերումով, նաև հայրիկիս խորհրդով որոշեցի ընտրել դեղագետի մասնագիտությունը: Ուսանողական տարիներին, բացի մեր դասընթացներից, ընդգրկվել եմ ֆիզիկական դաստիարակության ամբիոնի սեկցիայում: Ուսանողական տարիներին առավոտյան ժամը 6:30 արդեն բժշկական համալսարանում էի. մարզվում էինք մարզադահլիճում (մարմնամարզություն, վազք, բասկետբոլ, հրաձգություն, նռնակի նետում և այլ մարզաձևեր) և լող՝ համալսարանի լողավազանում: Այնուհետև ժամը 9:00-ին գնում էի դասի, դասերից հետո՝ գրադարան, երեկոյան 18.00-ն էլ՝ «Մեդիկուս» վոկալ-կամերային անսամբլի երաժշտության, երգի ու պարի փորձերն էին: Մենք երաժշտական փառատոների ենք մասնակցել, հյուրախաղերով հանդես եկել Չեխիայում, Բուլղարիայում, Լատվիայում, Սիրիայում, նկարահանվել Մոսկվայի «Օստանկինո» հեռուստաընկերությունում: Թվում էր, թե դասերս կտուժեն, բայց ոչ. մարդն ինչքան շատ զբաղվածություն ունի,  այնքան ճիշտ է կազմակերպում իր օրը: Բուհն ավարտեցի գերազանցությամբ,  միաժամանակ ստացա խաղավարի ու սպորտ հրահանգչի (բազմամարտ), նաև՝ վոկալ ինքնագործ խմբերի կազմակերպչի որակավորումներ:

Բուհն ավարտելուց անմիջապես հետո ընդունվեցի աշխատանքի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնում: Այս տարվա սեպտեմբերի 1-ին լրացավ 40 տարին, ինչ ես մայր բուհում եմ: 2008թ. Հայաստանում դարձա միակ դեղագետը, որն ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2010 թվականից առ այսօր դեղագիտության կառավարման ամբիոնի վարիչն եմ: 2017թ. Հայաստանում առաջինն արժանացա «Դեղագիտություն» մասնագիտությամբ դեղագործական գիտությունների դոկտորի գիտական կոչմանը: Այդ դժվարին ճանապարհին ծագած տարատեսակ խնդիրները լուծվեցին ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆ. Ա.Ա. Մուրադյանի և իմ գործընկերների աջակցության շնորհիվ:

Նաև «Դեղագիտություն և դեղաբանություն. Կրթություն և գիտություն» ասոցիացիայի նախագահն եմ, որին  անդամակցում են դեղագետները և դեղագործները:

-Կպատմե՞ք ինչ գործունեություն է ծավալում ամբիոնը, ներկայացրեք աշխատանքները:

-Ուսանողներին թեմատիկ նյութը մատուցվում է դասախոսությունների, գործնական և ցիկլային պարապմունքների տեսքով՝ դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ, 4-րդ կուրսերում, մագիստրատուրայում և օրդինատուրայում: Մեր առարկան մասնագիտական առարկա է, ուստի պետական ավարտական քննություններ են հանձնվում: Դասավանդում ենք նաև «Հերացի» քոլեջում: Ուսանողները սովորում են, թե ինչ է դեղագործական մարկեթինգը և կառավարումը, դեղագործական գործունեության կազմակերպումը, հաշվապահական հաշվառման հիմունքները, ապրանքագիտությունը և այլն: Ամբիոնի 11 դասախոսներ դասավանդում են նաև վերապատրաստման դասընթացներում, որին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերի դեղատների աշխատակիցները: Գիտական գործունեության մեջ էլ բավականին մեծ հաջողություններ ունենք: Հեղինակավոր դեղագործական ամսագրերում ունենք տպագրված գիտական աշխատանքներ, բազմիցս մասնակցել ենք միջազգային համաժողովների. օրինակ՝ որպես ISPOR ընկերության անդամներ 4 անգամ եվրոպական ամենամյա կոնգրեսների հրավերք ենք ստացել:

-Ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ ուսանողների հետ հարաբերություններում: Ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա ուսանողությանը:

-Այսօրվա ուսանողությանը ինչ-որ տեղ մենք ծուլացնում ենք: Իմ սովորելու ժամանակ դասախոսը կարդում էր նյութը, մենք ոչ միայն գրառում էինք անում և սովորում, այլև մեզնից պահանջում էին օգտվել տարբեր գրական աղբյուրներից: Այժմ ունենք էլեկտրոնային գրադարան, որից օգտվում են ուսանողները, և զարմանալի է, որ անգամ այս պայմաններում նրանք կտրվում են քննություններից: Այսօր համացանցը այնքան հնարավորություններ է տալիս ուսանողներին, սակայն նրանց ավելի շատ սոցիալական ցանցերն են գրավում: Չգիտեմ, թե  ինչպես պետք է կարողանանք աշխուժացնել մեր երիտասարդությանը սովորելու տեսանկյունից, նաև ֆիզիկական ակտիվություն, առողջ ապրելակերպ սերմանենք: Շատ մտահոգ եմ, այսօրվա երիասարդությունը կարծես մոլորված լինի, ներամփոփ է, ինքնավստահություն չունի, չի արտահայտվում: Հաճախ ես ակտիվ մասնակցություն եմ ունենում բուհական և միջբուհական տարբեր սպորտաձևերի մրցաշարերի՝ ոչ այնքան ինձ համար, որքան որպեսզի օրինակ ծառայեմ մեր երիտասարդությանը: Կցանկանայի, որպեսզի նրանք ավելի ակտիվ և համարձակ լինեն: Եթե դու ուզում ես դառնալ լավ բժիշկ, ստոմատոլոգ, դեղագետ և օգտակար լինես հասարակության համար, ուրեմն  պետք է նաև առողջ լինես և երկար ապրես: Կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ մտավոր ակտիվությունը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ալցհեյմերի  հիվանդության հավանականությունը կտրուկ նվազում է այն մարդկանց մոտ, որոնք շախմատ և ինտելլեկտուալ խաղեր են խաղում, մի քանի օտար լեզվի են տիրապետում:

Կյանքդ պետք է հետաքրքիր դարձնես և աշխատանքից, դասերից հետո զբաղվես նրանով, ինչ սիրում ես, ինչպես նաև բարեգործությամբ. անգամ փոքր գումարը կամ նվերը մեծ գոհացում և էներգիա է քեզ տալիս:

-Եթե չընտրեիք դեղագետի մասնագիտությունն, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

-Արդեն նշեցի, որ դիմել էի բուժական ֆակուլտետ և ցանկանում էի հայրիկիս նման վիրաբույժ դառնալ: Կամ էլ երևի սպորտի ուղղությունը կընտրեի: Դպրոցական տարիներին, երբ զբաղվում էի լող մարզաձևով, մարզիչս ասաց՝ եթե թողնեմ ամեն ինչ (երաժշտական դպրոց և այլն) ու զբաղվեմ միայն լողով, ապա նվազագույնը Հայաստանի չեմպիոն կդառնամ: Չգիտեմ ճիշտ եմ արել, թե ոչ, բայց շատ եմ սիրում իմ մասնագիտությունը և հպարտ եմ, որ դեղագետ եմ: Բուհում ստացած գիտելիքները հիմք են հանդիսանում ինքնակրթության համար: Ովքեր կարծում են բուհում ստացած գիտելիքները բավական են, սխալվում են: Բժշկությունն ու դեղագիտությունը շատ արագ են փոխվում, և եթե դու կանգ առար՝ հետ ես գնալու: Դեղագետի մասնագիտությունը գիտելիքներից բացի պահանջում է նաև մարդասիրություն, հոգատարություն, ապրումակցում, բարյացկամություն և համբերություն: Դեղատան աշխատակիցը բացի որակյալ դեղեր իրացնելուց, ճիշտ խորհրդատեղեկատվական ծառայություն պետք է մատուցի: Նա երբեք չպետք է իր վրա վերցնի բժշկի գործառույթը. պետք է տարբերակի, թե որ դեպքում կարող է բաց թողնել առանց դեղատոմսի տրվող դեղ, այսինքն կառավարի ինքնաբուժումը, իսկ որ դեպքում՝ հիվանդին անհապաղ ուղղորդի բժշկի մոտ:

-Ձեր երեխաներին ի՞նչ մասնագիտություն եք խորհուրդ տվել ընտրել:

– Ես ու ամուսինս (անասնաբույժ, դեղագործ, հեղինակային երգիչ, նկարիչ) երբեք չենք ուղղորդել նրանց: Երկու որդիներս էլ մեր պես սիրում են ամեն ինչ փորձել. եթե գտնում են, որ իրենցը չէ՝ անցնում են առաջ: Նրանք Ֆիզմաթ դպրոցի, ԵՊՀ-ի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի շրջանավարտներ են: Աշխատում են որպես ծրագրավորող և դասավանդում են իրենց մասնագիտությամբ:

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino