Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Լոուրենս Ֆոլկները բարձր է գնահատում հայ բժիշկների ներուժը

Մեր երկրում՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ ամենամյա համաժողովի (SIOP ASIA) անցկացումը մեկնարկային կետ է, հատկապես՝ միջին եկամուտ ունեցող երկրների միջև առավել արդյունավետ համագործակցության համար։ Այս մասին համոզմունք է հայտնում ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ, Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Ֆոլկները։

 

«Ինձ բախտ վիճակվեց՝ որոշ ժամանակ մնալու Հայաստանում։ Այստեղի թիմի հետ իրականացրինք ոսկրածուծի առաջին ալոգեն փոխպատվաստումը, և, իհարկե, շատ կարևոր էր առավելագույնի հասցնել սկզբնական հաջողությունը: Հայ բժիշկները բարձր պրոֆեսիոնալիզմով արեցին դա։ Կարծում եմ, որ հայ մասնագետների մոտ մեծ ներուժ կա», – ընդգծեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորը։

 

Անդրադառնալով մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարներին և այդ գործընթացում Հայաստանի դերին՝ Լոուրենս Ֆոլկները նկատեց, որ տեսլական ունեցող մարդկանց համար կա հսկայական ներուժ:

 

«Մանկական ուռուցքաբանության մեջ ոչ մի երկիր չի կարող այնպիսի ուսումնասիրություններ կատարել, որպեսզի ազդեցություն ունենա համընդհանուր արդյունքների վրա: Երկրներն ու մասնագետները պետք է համախմբվեն այս գործում։ Բացի դրանից, այսօր գոյություն ունեն տեղեկատվական տեխնոլոգիաներ, կապի ժամանակակից միջոցներ, որոնք հասանելի չէին 20 տարի առաջ։ Այսպիսով, կարծում եմ, որ SIOP ASIA 15-րդ համաժողովը մեկնարկային կետ է, հատկապես՝ Հարավ-Արևելյան Ասիայի՝ միջին եկամուտ ունեցող երկրների միջև առավել արդյունավետ համագործակցության համար։ Մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցությունը կարևոր է», – շեշտեց մասնագետը:

 

Համաժողովի ընթացքում Լոուրենս Ֆոլկների զեկույցի հիմնական նպատակն էր ցույց տալ միջին եկամուտ ունեցող երկրներին, որ ակնհայտորեն բարդ ընթացակարգերը, ինչպես, օրինակ, ոսկրածուծի փոխպատվաստումը, իրականում տարբեր ընթացակարգերի միաձուլում են, որոնցից մի քանիսն այնքան էլ բարդ չեն, և հնարավոր է պարզեցնել դրանք:

 

«Փորձում եմ նպաստել ոսկրածուծի պարզեցված, բայց անվտանգ փոխպատվաստման գործընթացին, և մենք ունենք ապացույց, որ դա հնարավոր է անել: Մենք գիտենք, թե ինչն է կարևոր և ինչը՝ ոչ, երբ դուք կարող եք մեծ գումար խնայել՝ առանց որակի հարցում զիջելու: Ես և մյուս մասնագետները հասանելի ենք առցանց՝ քննարկելու նմանատիպ բոլոր հարցերը և օգնելու՝ համոզվել, որ արդյունքները լավն են, ինչպես դա եղավ Հայաստանում՝ առանց հսկայական գումարների», – նշեց անվանի մանկաբույժը:

 

Հայկական բժշկական համայնքի մասին խոսելիս Լոուրենս Ֆոլկները վստահեցրեց․ «Ես չեմ տեսնում տեխնոլոգիայի խնդիր, գիտելիքի խնդիր, դեղերի խնդիր։ Ավելի մեծ խնդիր է մարդկանց մոտիվացված պահել և փորձել նվազագույնի հասցնել այլ երկրներ մեկնելու, մասնագիտական և ֆինանսական առումով ավելի բավարարված լինելու նրանց ցանկությունը, ինչը ևս շատ նորմալ է»:

 

Հիշեցնենք, որ Լոուրենս Ֆոլկները 2021թ. Հայաստանում առաջին անգամ իրականացված ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստման անմիջական մասնակիցն էր։ Փոխպատվաստումն իրականացվել էր պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant