Հարգելի ուսանողներ,
լսելով և քննարկելով ձեր դիմում-խնդրանքները ստուգարքների և քննությունների վերջնական օրերը հտակեցվել են:
Ծանոթացեք ստորև.
- Համալսարանի 2017/2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում համալսարանի բոլոր ֆակուլտետների I-III կուրսերում, նախապատրաստական բաժնում, քոլեջում կազմակերպվելու են հետևյալ ժամկետներում.
քննությունները՝ 11.06.2018թ. – 30.06.2018թ.,
տարբերակված ստուգարքները՝ 26.05.2018թ – 09.06.2018թ,
ստուգարքները՝ 29.05.2018թ.- 09.06.2018թ.:
- Համալսարանի 2017/2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում բոլոր ֆակուլտետների I-III կուրսերում, նախապատրաստական բաժնում, քոլեջում ուսանողների ակադեմիական պարտքերը մարվելու են հետևյալ ժամանակացույցով.
առաջին մարում՝ 02.07.2018թ. – 14.07.2018թ.,
երկրորդ մարում՝ 27.08.2018թ. – 22.09.2018թ.,
- 2017-2018թթ. ուսումնական տարիների ձմեռային քննաշրջանի արդյունքների՝ առավելագույն 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը վերահանձնելու, ինչպես նաև կցագրված անձանց ակադեմիական պարտքերը և առարկայական տարբերությունները վերահանձնելու համար ժամկետ սահմանվել է 14.05.2018թ.- 04.06.2018թ. և 02.07.18թ.-14.07.18թ. ժամանակահատվածը:
- 2017/2018 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում համալսարանի բոլոր ֆակուլտետներում 16.04.2018թ. – 11.05.2018թ. ոչ ավարտական կուրսերի ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները կազմակերպվելու են նաև 26.06.2018թ. – 30.06.2018թ ժամանակահատվածում՝ ուսանողների գրավոր դիմումների առկայության դեպքում:
Դիմումներ չներկայացնողների մասով ցիկլային առարկաների քննությունները և ստուգարքները կկազմակերպվեն նախկինում սահմանված կարգով:
Դիմումների ընդունման ժամկետ սահմանել 21.05.2018թ:
- 2017/2018 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման համար սահմանվել է ժամանակացույց՝ 30.05.18թ.-21.07.18թ.:
Դիմումների ընդունման ժամկետ սահմանվել է 21.05.2018թ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանին և Գառնիկ Ավետիսյանին: