Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

 Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում

 Կանանց ավելի քան 1/3-ը ծննդաբերությունից հետո առողջական երկարատև խնդիրներ է ունենում

Հղիությունն ու ծննդաբերությունը մեկուսացված առողջական իրադարձություններ չեն. կանայք դրանք կարող են զգալ իրենց ողջ կյանքի ընթացքում:

Մեր հասարակության մեջ բոլորն ուրախանում են նորածնի գալուստով, բայց ցավը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգեբանական խնդիրները և հղիության ու ծննդաբերության այլ հետևանքները միայն ընկնում են մոր ուսերին:

Աշխարհում նորաթուխ մայրերի մեկ երրորդը ծննդաբերությունից հետո ունենում է այնպիսի խնդիրները, ինչպիսիք են մեջքի ցավը, անմիզապահությունը և դեպրեսիան, կանանց մեծ մասի մոտ առաջացնում են համատարած բարդ իրավիճակներ, որոնք բավարար չափով չեն գնահատվում:

Համաշխարհային ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեկան ավելի քան 40 միլիոն կին ծննդաբերությունից հետո երկարատև առողջական խնդիրներ է ունենում, ինչը հուշում է հետծննդյան ընդհանուր խնդիրների ավելի լայն ճանաչման մասին:

Աշխարհում մայրական առողջության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս երկարաժամկետ հիվանդությունների շատ մեծ բեռ, որոնք պահպանվում են ծննդաբերությունից ամիսներ և նույնիսկ տարիներ անց: Յուրաքանչյուր երրորդ երիտասարդ մայր տառապում է դրանցից որևէ մեկով կամ մի քանիսով:

Եզրակացություններն արվել են The Lancet Global Health and EClinicalMedicine ամսագրում հրապարակված մի շարք հոդվածներում՝ ՄԱԿ-ի Մարդու վերարտադրության հատուկ ծրագրի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

ԱՀԿ-ի սեռական և վերարտադրողական առողջության և հետազոտությունների  կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Պասկալ Ալոտին իր զեկույցում նշել է. «Հետծննդաբերական շատ գործոններ զգալի տառապանքներ են առաջացնում կանանց առօրյա կյանքում ծննդաբերությունից հետո երկար ժամանակ՝ և՛ հուզական, և՛ ֆիզիկական: Այնուամենայնիվ, դրանք հիմնականում թերագնահատված են»: Կյանքի ընթացքում և հատկապես մայրությունից հետո կանայք կարիք ունեն ստանալու առողջապահական լայն ծառայություններ այդ ծառայությունները մատուցողներից, ովքեր կլսեն իրենց մտահոգությունները և կբավարարեն իրենց առողջապահական կարիքները, որպեսզի նրանք ոչ միայն հաղթահարեն ծննդաբերության բարդ ընթացքը, այլև կարողանան հետագայում վերականգնել առողջությունը և պահպանեն կյանքի բարձր որակը:

Վերջերս կատարված վերլուծությունը ուսումնասիրել է այն առողջական խնդիրները, որոնք առաջանում են ծննդաբերությունից վեց շաբաթ անց կամ ավելի ուշ շրջանում: Դրանք ներառում են՝ սեռական հարաբերությունների ժամանակ առաջացող ցավերը, որով տառապում է հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց ավելի քան մեկ երրորդը կամ 35%-ը, մեջքի ցավը, որը առկա է կանանց 32%-ի մոտ, ակամա դեֆեկացիան` 19%, անմիզապահությունը` 8-31%, անհանգստության զգացումը` 9-24%, դեպրեսիան 11-17%, ցավը փոքր կոնքի շրջանում` 11%, ծննդաբերության վախը՝ 6-15% կանանց մոտ և երկրորդային անպտղությունը` 11%:

Հետազոտողները կոչ են արել առողջապահական համակարգում ավելի լուրջ վերաբերել և չթերագնահատել այս ընդհանուր խնդիրները, որոնցից շատերը ի հայտ են գալիս հետծննդաբերական ժամանակահատվածից, երբ կանայք սովորաբար օգտվում են հետծննդյան ծառայություններից:

Ըստ մասնագետների՝ հղիության և ծննդաբերության ողջ ընթացքում արդյունավետ խնամքը շատ կարևոր կանխարգելիչ գործոն է` ռիսկերը բացահայտելու և կանխելու համար այն բարդությունները, որոնք կարող են հանգեցնել երկարատև առողջական խնդիրների ծննդաբերությունից հետո:

«Չնայած դրանց տարածվածությանը, նման խնդիրները հիմնականում անտեսվում են, ինչպես կլինիկական հետազոտություններում, այնպես էլ պրակտիկայում և երկրների առողջապահական համակարգերի քաղաքականության մեջ»,- ասում են փորձագետները:

Ավելի քան տասը տարվա վաղեմության փաստաթղթերի վերլուծության ընթացքում հետազոտողները չեն հայտնաբերել որևէ բարձրորակ ուղեցույց՝ ծննդկանների խնդիրների աջակցության կամ արդյունավետ բուժման համար:

Հետազոտողները նախազգուշացրել են, որ տվյալների բացերը նույնպես նշանակալի են, քանզի ազգային կամ գլոբալ մակարդակով ոչ մի բարձրորակ ուսումնասիրություն չի իրականացվել և ոչ մի երկրում: