Բժշկական անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման և անվտանգության բարձրացման խնդիրը արդի առողջապահության կարևոր հարցերից մեկն է, քանի որ այն ուղղակիորեն ազդում է ոչ միայն իրենց աշխատողների առողջության, այլև բժշկական հաստատությունների որակի, բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորության, և, ընդհանուր առմամբ, որպես հետևանք, հիվանդի առողջության վրա:
Համաձայն գրականության տվյալների` համաշխարհային առողջապահության բնագավառում աշխատում է մոտ 35 մլն մարդ, որը կազմում է ամբողջ աշխատող բնակչության 12%-ը: Բժշկության ոլորտի աշխատողները` բուժքույրեր, բժիշկներ, լաբորանտներ և այլն, իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս ենթակա են սրածայր գործիքներով վնասման բարձր ռիսկի: Նույնիսկ աննշան վնասվածքը իրենից վտանգ է ներկայացնում վարակիչ հիվանդությունների ավելի քան 20 հարուցիչների փոխանցման առումով:
Բուժաշխատողների համար առավել տարածված և վտանգավոր վարակներն են` վիրուսային հեպատիտներ Բ-ն, Ց-ն, ՄԻԱՎ-ը և այլն: ԱՀԿ–ի գնահատմամբ ավելի քան երկու միլիոն առողջապահության աշխատակից ամեն տարի ենթարկվում է սրածայր գործիքներով վնասման, որը պատճառ է դառնում`
Ի պատասխան դրա` ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել է բուժաշխատողի աշխատանքի պաշտպանության սկզբունքները` ներառյալ պատվաստումները, վաղ ախտորոշման համար իրականացվող սկրինինգը, անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը: Occupational Safety and Health Administration (OSHA)-ի հրապարակած ստանդարտը նպաստել է բուժանձնակազմի շրջանում ՎՀԲ-ով հիվանդացության անկմանը և, յուրաքանչյուր տարի թարմացվելով, արդյունավետ օգտագործվում է վարակի հետազդակային կանխարգելման նպատակով:
Հարկ է նշել, որ հավաստի վիճակագրություն այս մասնագիտական հիվանդությունների վերաբերյալ մեր երկրում առկա չէ: Ըստ «Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալների` հեպատիտների տարածման մակարդակը բուժաշխատողների շրջանում 3 անգամ ավելի բարձր է, քան միջինը երկրում: Միջամտություններ իրականացնող բուժքույրերը գտնվում են առավելագույն ռիսկի խմբում, կապված «ձեռքային» միջամտությունների բարձր հաճախականության հետ:
Մինչդեռ պետք է նշել, որ վիրաբուժական միջամտությունների անվտանգության ապահովման հարցը համապատասխան բուժական-կանխարգելիչ հիմնարկներում միանգամայն լուծելի է: Օրինակ կարող է ծառայել 1983թ.-ին ԱՄՆ-ում ներդրված միասնական պարտադիր կանխարգելիչ միջոցառումների կատարման չափանիշների արդյունքները. 1983թ.-ին բուժաշխատողների հիվանդացությունը վիրուսային հեպատիտ Բ-ով գերազանցել է բնակչության ընդհանուր հիվան-դացությանը 3 անգամ և կազմել է 386 դեպք` 100 հազարից: Սակայն 1995թ.-ից հետո, երբ բժշկական անձնակազմը պատվաստվեց ՎՀԲ-ի դեմ, հիվանդացությունը նվազել է մինչև 9 դեպք 100 հազարից և դարձել 5 անգամ ավելի ցածր ընդհանուր բնակչության հիվանդացության ցուցանիշից: Հատկանշական է նաև, որ 15 տարվա ընթացքում (1986-2001թթ.) ԱՄՆ-ում գրանցվել է բուժաշխատողին ՄԻԱՎ-ի փոխանցման 57 փաստագրված և 138 հնարավոր դեպք` բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ: Իսկ հետո, պաշտպանական միջոցառումների համալիրի լայնածավալ ներդրման արդյուքում, հաջորդող 6 տարիների ընթացքում գրանցվել է մասնագիտական վարակման միայն մեկ դեպք:
Ասեղով պատահական վնասման դեպքում`
ԱՄՆ-ում 1991թ.-ին ներդրվել է EPINetTM (The Exposure Prevention Information Network) էլեկտրոնային համակարգը, որն իրական ժամանակում ապահովում է բժշկական անձնակազմի պրոֆեսիոնալ վնասվածքների հաշվառումը և գրանցումը: Սա թույլ է տվել համակարգին աշխատանքի առաջին 10 տարվա ընթացքում կրճատել ասեղներով պատահական վնասվածքների թիվը 51%-ով:
Վերջին մի քանի տարիներին մեր երկրում ձեռնարկվել են միջոցառումներ, որոնք ուղղված են աշխատավայրում բուժաշխատողների անվտանգության համակարգի ստեղծմանը: Այսպես, օրինակ, բժշկական կազմակերպությունները պարտավոր են իրականացնել միջոցառումներ վնասվածքների և մասնագիտական հիվանդությունների ռիսկի նվազեցման ուղղությամբ, ներդնել բժշկական թափոնների անվտանգ հավաքման մեթոդներ և ապահովել պաշտպանություն բժշկական գործիքներով պատահական վնասումներից: Սակայն, բժշկական անձնակազմի մասնագիտական անվտանգության հարցերը պահանջում են հետագա բարելավում, հաղորդման և հետազդակային կանխարգելման միասնական համակարգի ստեղծում, քանի որ մինչ օրս կան մի շարք պատճառներ, որոնք խոչընդոտում են հարցի ավելի հաջող լուծմանը. Հայաստանում բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների դեպքերի փաստաթղթավորման համակարգի de facto արդյունավետությունը ցածր է, այնպես, որ մասնագիտական վարակման դեպքերի մեծ մասը վերագրվում են կենցաղային վարակմանը:
Այսպիսով, ամփոփելով ներկայացված տվյալները, պետք է նշել, որ բուժաշխատողների աշխատանքային տրավմատիզմի նվազեցման և բնակչության շրջանում վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելումը որոշիչ դեր ունի վարակի կանխարգելման տեսանկյունից և այս ուղղությամբ գիտելիքների տարածումն է հանդիսանում նախատեսվող միջոցառման շարժառիթը: