Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կարևորվեց սանիտարական կանոնների ու անվտանգության ապահովումը

Գիտական խորհրդի  սեպտեմբերի 29-ի նիստում  Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման գործընթացը պատշաճ կազմակերպելու, սանիտարական կանոնների պահանջներն ապահովելու նպատակով կատարվել են ԵՊԲՀ ներքին կարգապահական կանոններում:

Պրոռեկտորը տեղեկացրեց, որ ներքին կարգապահական կանոնների փոփոխությունները հավանության  են արժանացել բուհի ռեկտորատի կողմից և սահմանված կարգով հաստատվել են: Փոփոխությունների մասին սահմանված կարգով ծանուցվել է ԵՊԲՀ բոլոր աշխատակիցներին:

Գառնիկ Ավետիսյանը հորդորեց բոլոր աշխատակիցներին պահպանել ներքին կարգապահական կանոնները՝ բուհական գործունեությունը՝ կրթական, կլինիկական և գիտական ուղղություններով պատշաճ կազմակերպելու համար:

Թեմային անդրադարձավ նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:  Նա նշեց, որ ներքին կարգապահական կանոններում կատարված փոփոխություններն իրենցից ներկայացնում են գործիքակազմ, որի նպատակն է հանրային առողջության տեսանկյունից անվտանգ միջավայրի ապահովումը բժշկական, կրթական հաստատություններում, պետական սեկտորում, առհասարակ հասարակության շրջանում:

Բուհի ղեկավարը շեշտեց, որ չի կարելի շահարկել խստացումները,  դրանք ինքնանպատակ չեն, իսկ սանիտարական կանոններն ու անվտանգությունը պարտավոր են ապահովել բոլորը:  

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ 2021 թվականի ապրիլի 13-ից հետո պատվաստման գործընթացը մեկնարկել է մեր երկրում, և շատ ողբերգական մահեր հնարավոր է կանխել հենց պատվաստման շնորհիվ:

Արմեն Մուրադյանի խոսքով՝ աշխարհը կանգնած է նոր մարտահրավերների առաջ և այդ մարտահրավերներից ամենասարսափելին կորոնավիրուսն է, որն աշխարհում խլել է ավելի քան 4 մլն մարդու կյանք:

«Պատվաստվելուց հետո, այո՛, կարող են լինել նաև դեպքեր, երբ վարակված անձը հայտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կարող են լինել նաև մահվան դեպքեր, բայց խոսքը գնում է հավանականության մասին: 2000 անգամ ավելի հավանական է մահանալ, եթե պատվաստված չես, քան եթե պատվաստված ես»,- հավելեց ԵՊԲՀ ռեկտորը:

Նա կոչ արեց ինչպես բուհն ավարտող շրջանավարտներին, այնպես էլ գործող բժիշկներին կրել և փոխանցել պատասխանատվության այն բարձր զգացումը, առանց որի հնարավոր չէ պատկերացնել բժշկի առաքելությունը:

 

 

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas