Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ինչ էթիկայի կանոնների է պարտավոր հետևել համալսարանական բուժաշխատողը. տեսանյութ

Ինչ էթիկայի կանոնների է պարտավոր հետևել համալսարանական բուժաշխատողը. տեսանյութ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կառուցվածքում գործող բուժհաստատությունների բուժաշխատողները պարտավոր են պահպանել էթիկայի մի շարք կանոններ պացիենտ-բուժաշխատող, բուժաշխատող-բուաշխատող հարաբերություններում:

ԵՊԲՀ բուժաշխատողը բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելիս պարտավոր է առաջնորդվել մասնագիտական և մարդասիրական սկզբունքներով, բացառել պացիենտի նկատմամբ անհավասար, կողմնակալ կամ ուղղորդված վերաբերմունքը, յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի առաջին բժշկական օգնություն:

Այսպես, պացիենտ-բուժաշխատող հարաբերություններում ԵՊԲՀ բուժաշխատողը պարտավոր է

1. հարգել պացիենտի պատիվն ու արժանապատվությունը, առաջնորդվել պացիենտի լավագույն շահերով, ցուցաբերել հոգատար վերաբերմունք նրա նկատմամբ,

2. hարգել պացիենտի՝ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու կամ այն մերժելու իրավունքը,

3. բացառել պացիենտի նկատմամբ անձնական վերաբերմունքի ազդեցությունը մասնագիտական գնահատական ձևավորելիս կամ մասնագիտական գործունեություն իրականացնելիս,

4. բացառել պացիենտին բժշկական նշանակության ապրանքների և դեղերի նշանակումը կամ նրան դեպի գործընկեր բուժաշխատողներին ուղղորդումը՝ անձնական շահ կամ օգուտ ստանալու նկատառումներով,

5. մասնագիտական գործունեության մեջ հաստատել միայն այն, ինչն իր կողմից անձնապես ստուգվել կամ ուսումնասիրվել է,

6. բացառել պացիենտին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման մերժումը՝ վարակիչ հիվանդությամբ տառապելու հիմքով, եթե նման արգելք ՀՀ օրենսդրությամբ սահմանված չէ,

7. պացիենտի (օրինական ներկայացուցչի) համար առավել նվազ հոգեբանական բացասական ազդեցություն ունեցող եղանակով տեղեկացնել իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման և բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետևանքների և բուժման արդյունքների մասին, բացառությամբ այն դեպքերի երբ պացիենտը գրավոր հրաժարվում է այդ տվյալներին տեղեկացվելուց,

8. պահպանել բժշկական գաղտնի տեղեկությունները, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

9. անձնական բնույթի դիտարկվող հարաբերություններ չհաստատել իր պացիենտի հետ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու ողջ ժամանակահատվածում,

Իսկ բուժաշխատող-բուժաշխատող հարաբերություններում բուժաշխատողը պարտավոր է.

1. հարգել այլ բուժաշխատողների իրավունքները և օրինական շահերը, 

2. պացիենտներ ներգրավելու նպատակով չթերագնահատել կամ որևէ այլ կերպ բացասական գնահատականներ չտալ իր գործընկեր բուժաշխատողների վերաբերյալ, 

3. պացիենտի բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելիս անհրաժեշտության դեպքում համագործակցել այն բուժաշխատողի հետ, ով ներգրավված է տվյալ պացիենտի բժշկական օգնության և սպասարկման տրամադրման գործընթացում,

4. զգուշացնել էթիկայի կանոնները խախտող գործընկերոջը՝ խախտման փաստի վերաբերյալ: