Զալցբուրգում օրեր առաջ աշխատանքն ամփոփել է Open Medical Institute-ի կողմից կազմակերպվող Weill Cornell Ինֆեկցիոն հիվադությունների սեմինարին, որին հաջողությամբ մասնակցել և մեր երկիրն է ներկայացրել համաճարակաբան, Համաճարակաբանության ամբիոնի ասիստենտ, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի առաջին տարվա կլինիկական օրդինատոր Կուլիա Օհանը:
Նրա` Hemorrhagic varicella (Հեմոռագիկ ջրծաղիկ) թեմայով կլինիկական դեպքի նկարագրությունը 34 մասնակիցներից լավագույն հնգյակում հայտնվեց:
Կլինիկական դեպքի կամ ինչպես ընդունված է ասել բժշկագիտութական հավաքներում «քեսյի» նկարագրությունը կլինիկական օրդինատորը պրակտիկ գործունեությունից է առանձնացրել:
Ջրծաղիկը ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է ընթանալ բարդություններով, որի հեմոռագիկ ձևը, ցավոք, կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ, պատճառը հաճախ բժշկին ուշ դիմելով, պայմանավորված լինելն է։
Որպես երիտասարդ հետազոտող, Կուլիա Օհանի մեծ ցանկությունն է, որպեսզի առաջիկայում մեր երկրում ևս ջրծաղիկի դեմ պատվաստումը պլանային դառնա` հնարավորինս նպաստելով այս հիվանդության ծանր ընթացքի, բարդությունների կանխարգելմանը:
Կուլիան ազգությամբ հայ է, 2012 թվականից բարձրագույն կրթության ստանալու նպատակով Սիրիայից տեղափոխվել է Հայաստան, ինչպես բժշկական կրթությունը, այնպես էլ ինտերնատուրան, կլինիկական օրդինատուրան և այժմ երկրորդ կլինիկական օրդինատուրան բժշկական բուհում է անցում` նպատակ ունենալով դառնալ լավ մասնագետ և իր ներդրումն ունենալ վարակիչ հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի գործում: