Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լավագույնը լինելու ձգտումն ամենաուժեղ շարժիչ ուժն է «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառուի համար

Լավագույնը լինելու ձգտումն ամենաուժեղ շարժիչ ուժն է  «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառուի համար

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող, «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառու Էլիզա Պողոսյանին կենսաբանությունն ու մարդու անատոմիան հետաքրքրել է դեռ դպրոցական տարիքից:  

«Ցանկանում էի պարզել օրգանիզմի աշխատանքի մեխանիզմներն ու նրբությունները»,-ասում է նա՝ ավելացնելով, որ բժշկական համալսարանն ընտրելն իր բնական հետաքրքրությունների հետևանքն է:

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Էլիզա Պողոսյանն ընդունվել է քոլեջ:

«Ուսանելու տարիներին հասկացա, որ ճիշտ ուղու վրա եմ: Կարմիր դիպլոմով քոլեջն ավարտելուց հետո անվճար ընդունվեցի բժշկական համալսարան»,-նշում է ապագա բժիշկը:

Ուսանողական տարիներն անվանական կրթաթոշակառու համար անցել են արագ, բայց ոչ անհետք:

«Գիտելիքներից բացի ձեռք եմ բերել կյանքի ընկերներ, որոնց համար շատ շնորհակալ եմ»,-ընդգծում է նա:

Էլիզա Պողոսյանի խոսքով՝ ուսման ընթացքում  բազմիցս լսել է, որ միջակ բժիշկը ոչ ոքի պետք չէ:

«Եթե ընտրել ենք այս մասնագիտությունը, ապա պետք է լինենք լավագույնը մեր ընտրած ոլորտում: Հենց լավագույնը լինելու ձգտումն է ամենաուժեղ շարժիչ ուժը»,-համոզված է բժշկական բուհի ուսանողը:

Կատարած աշխատանքի շնորհիվ որոշակի ճանաչում ձեռք բերելը և´ հաճելի է, և՛ պարտավորեցնող, քանի որ այդ ճանաչումն ուղեկցվում է սպասելիքների որոշակի մակարդակով, որը հետագայում պետք է արդարացնել:

«Բակալավրում ուսուցանելը մեզ զինում է բավանակին լավ տեսական հիմքով, որը հետագայում պետք է խորացնել մասնագիտացման ճանապարհին`զուգահեռ այն գործնական հմտություններով համալրելով»,-կարծում է նա՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր ոլորտ հասնում է առավելագույն արդյունքների, երբ տիրում է առողջ մրցակցություն: 

Հենց այդպիսի առողջ մասնագիտական միջավայրում էլ նա պատկերացնում է իր աշխատանքն ու կայացման գործընթացը:

Բժշկի համար կարևորագույն արժեքներ է համարում աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու կարեկցանքը:

«Պետք է պատրաստ լինել ինքդ քեզ ինչ-որ չափով նեղություն տալուն՝ ցանկալի արդյունքի հասնելու համար: Իսկ բժշկի համար կենսական անհրաժեշտություն են ինքնուսուցումն ու ինքնազարգացումը»,-ավելացնում է ապագա բժիշկը:

Նրա գնահատմամբ՝ բարեփոխումների կարիք ունեցող ուղղությունները շատ են, բայց առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել բուժապահովման օղակին:

«Եթե մարդուն մի քանի անգամ բացատրեն սկրինինգային հետազոտությունների կարևորությունը, կենսակերպի հետ կապված ռիսկի գործոնների վտանգը, ապա կարծում եմ՝ նա նույնպես կանհանգստանա իր առողջության համար և կլինի ավելի ինքնագիտակից»,-վստահ է «Գրիգոր Արեշյանի անվան» կրթաթոշակառուն՝ ընդգծելով, որ ավելի հեշտ է կանխարգելել հիվանդությունը, քան բուժել այն:

yemek tarifleri betpark vdcasino jojobet