Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

 Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները

 Մանկական տրավմատիզմի 6 ամենահաճախակի պատճառները

Ամանորի նախօրեին, երբ մեծահասակները հիմնականում զբաված են լինում տոնական նախապատրաստություններով, պակասում է ուշադրությունը և զգոնությունը երեխաների անվտանգության հանդեպ, ինչի հետևանքով, ցավոք, շատ դեպքերում գրացվում են տարբեր բնույթի մանկական վնասվածքների դեպքեր` կենցաղային, դպրոցական, սպորտային, փողոցային (տրանսպորտային և ոչ տրանսպորտային) և այլն:

«Հերացի» վերլուծականը որոշել է անդրադառնալ մանկական վնասվածքներին և մեկ անգամ ևս հիշեցնել, որ անհրաժեշտ է մշտապես զգոն լինել և հատուկ ուշադրություն դարձնել երեխաներին հատկապես տոնական օրերին:

Ըստ ԱՀԿ տվյալների մանկական վնասվածքների 95%-ը գրանցվում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, սակայն մեծ խնդիր է նաև բարձր եկամուտ ունեցող երկրներում՝ կազմելով երեխաների մահվան բոլոր դեպքերի ավելի քան 40%-ը:

Ներկայում վնասվածքներից և դժբախտ պատահարներից ավելի մեծ թվով երեխաներ են մահանում, քան մանկական վարակիչ հիվանդություններից:

Ամեն տարի ամբողջ աշխարհում մինչև 18 տարեկանների խմբում ավելի քան 830000 երեխա և դեռահաս մահանում է ոչ կանխամտածված վնասվածքների արդյունքում:

Մանկական վնասվածքների հիմնական պատճառ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարները, որոնք հաճախ կապված են լինում մեքենաներում ամրագոտիներ չամրացնելու և երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի (քարսիթ) բացակայության հետ, իսկ վրաերթերի մեծ մասը անթույլատրելի հատվածով փողոցն անցնելու հետևանք են:

Հատկանշական է, որ ՃՏՊ-ների հետևանքով առաջացած վնասվածքներն ու ջրահեղձությանը, միասին վերցրած, կազմում են մանկական վնասվածքների բոլոր դեպքերի մոտավորապես կեսը:

Փողոցային մանկական վնասվածքները ներառում են այն վնասվածքները, որոնք երեխաները ստանում են փողոցում, բաց հասարակական վայրերում, դաշտում, անտառում և այլուր կամ  տրանսպորտի հետևանքով: Դրանք կազմում են երեխաների վնասվածքների դեպքերի 1/3-ը:

Մանկական կենցաղային վնասվածքներից են նաև տնային պայմաններում, բակում, նախադպրոցական հաստատություններում առաջացած վնասվածքները: Դրանցից առավել ծանր են համարվում այրվածքները: Երեխաների մահացության ավելի քան 95%-ի պատճառ են հանդիսանում կրակից այրվածքները: Տաք հեղուկներից կամ այլ պատճառներից առաջացած տեղային այրվածքները ևս համարվում են ոչ մահացու վնասվածքների և հաշմանդամության առաջացման տարածված պատճառ:

Կենցաղային վնասվածքներից են նաև թունավորումները, որոնք հիմնականում բացատրվում են երեխայի նկատմամբ հսկման և ուշադրության անբավարարությամբ: Թունավորումների համար կարող են հիմք հանդիսանալ ինչպես սնունդը, այնպես էլ դեղամիջոցները, դեղորայքը և կենսաբանական նյութերը:

Կենցաղային վնասվածքների թվում է նաև էլեկտրական հոսանքից ստացված վնասվածքը, որը շատ է հանդիպում հատկապես 1-4 տարեկան երեխաների խմբում: Այս տարիքային խումբը նաև ռիսկային է համարվում վայր ընկնելու հետևանքով առաջացած վնասվածքների առումով:

 Ի դեպ, ՃՏՊ-ների և բարձրությունից ընկնելու հետ կապված վնասվածքները համարվում են մանկական հաշմանդամության հիմնական պատճառը: Չնայած, որ ընկնելու մեծ մասը առաջացնում են ընդամենը քերծվածքներ և կապտուկներ, սակայն ամեն օր 130 երեխա մահանում է ընկնելու պատճառով:

Սիրելի՛ հայրենակիցներ, եղե՛ք տեղեկացված, զգոն և կրկնակի ուշադիր ձեր երեխաների հանդեպ` ապահովելով նրանց անվտանգ մանկությունը:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet betpark