Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ:
Հիվանդների 20-50%-ի դեպքում վարակն ընթանում է տարածուն ձևով՝ բարձր մահաբերությամբ կամ հաշմանդամությամբ:
ԱՀԿ-ի գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր տարի արձանագրվում է 1.2 մլն մենինգոկոկային վարակով հիվանդության դեպք, որից 135000-ը՝ մահվան ելքով: Եվրոպական տարածաշրջանում 15 երկիր համարվում է մենինգոկոկային վարակի առումով միջին էնդեմիկության (2-10դեպք/100000 բնակչություն): Աշխարհում շուրջ 30 տարի կիրառվում են մենինգոկոկային վարակի կանխարգելման համար արդյունավետ և անվտանգ պատվաստանյութեր:
Պատվաստումը կատարվում է երեխաների և մեծահասակների շրջանում: Շատ երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Բելգիա, Իսպանիա, Իտալիա և այլն) պատվաստումը ներառված է իմունականխարգելման ազգային օրացույցում՝ որպես պլանային պատվաստում:
Այն կատարվում է նաև համաճարակաբանական ցուցումով:
ԱՄՆ-ի հիվանդություների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի և ԱՀԿ-ի առաջարկությամբ մենինգոգոկային պատվաստումը կատարվում է սկսած 2 ամսական հասակից:
Կանխարգելման համար արդյունավետ է նաև հետազդակային հակաբիոտիկականխարգելումը կոնտակտավոր անձանց շրջանում:
Վերջին տարիներին COVID-19 համավարակով պայմանավորված աշխարհում ակտիվացել են պատվաստումներով կանխարգելվող վարակները, քանզի համավարակը հանգեցրեց վարակիչ հիվանդություների դեպքերի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման գործընթացների խափանումների:
Նկատվում է նաև մենինգոկոկային մենինգիտի դեպքերի ակտիվացում: Արձանագրվել է ուսանողի մահվան դեպք Ղազախսատնի Ալմա-Աթա քաղաքում:
Ցավոք ունենք նաև մահվան դեպք (42 տարեկան, կին) Հայաստանում:
Մեր երկրում 2019-2023թթ. ժամանակահատվածում արձարագրվել է մենինգոկոկային վարակի 20 դեպք, (0.15/100000), այդ թվում՝ 13-ը (65%)՝ մինչև 18 տարեկաների շրջանում, 7-ը (35%)` իգական սեռի շրջանում: Հայաստանի հանրապետությունում 2016թ. մենինգակոկային վարակի դեմ պատվաստումները ներդրվել են ազգային օրացույցում և նախատեսված են նախազորակոչային տարիքի անձանց համար:
Կանխագելման համար առաջարկվում է.