Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պատերազմում պատասխանատվությունը բժշկին թույլ չի տալիս հոգնել

Պատերազմում պատասխանատվությունը բժշկին թույլ չի տալիս հոգնել

ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի սրտաբանության ամբիոնի երրորդ կուրսի կլինիկական օրդինատոր  Տիգրան Վասիլյանը պատերազմի օրերին որպես ռեանիմացիոն բրիգադի բժիշկ Արցախից Երևան բազմաթիվ վիրավորներ է տեղափոխել:

«Պատասխանատու այդ գործը մեծ փորձ եղավ մեզ համար: Պատերազմն աղետալի արհավիրք է: Դու չես զբաղվում քո նեղ մասնագիտությամբ,  գործ ես ունենում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ: Արագ ես գործում, ժամանակ չես ունենում հանգստանալու համար, բայց զարմանալիորեն չես էլ հոգնում, պատասխանատվությունն անչափ մեծ է: Երևան հասցրած յուրաքանչյուր զինվորի համար անսահման ուրախանում էի, գուցե հենց դա էր ուժ տալիս»,-նշում է Տիգրանը:

Կլինիկական օրդինատորի խոսքով՝ այդ օրերին սկսում ես ավելի շատ գնահատել խաղաղությունը:

Մանուկ հասակից բժիշկ դառնալու երազանքն իրականացրած Տիգրանը որպես նեղ մասնագիտություն ընտրել է սրտաբանությունը. «Միշտ երազել եմ բժիշկ դառնալ, երբևէ այլ մասնագիտություն ընտրելու մասին չեմ մտածել, իսկ երբ դպրոցում սկսեցի անցնել «կենսաբանություն» առարկան, երազանքս որոշում դարձավ: Սկսեցի փորփրել, ուսումնասիրել առարկայից բխող շատ թեմաներ: Ինձ ոգևորում է այն, որ արագ և ճիշտ գործելու արդյունքում մարդկային կյանքեր են փրկվում»:

Ապագա սրտաբանի խոսքով՝ բժշկի ամենակարևոր հատկանիշներից է հոգատարությունը, ինչպես նաև անընդհատ նորը սովորելու ցանկությունը:

Սովորողն  ազատ ժամանակ սիրում է գրքեր կարդալ, ֆիլմեր դիտել, ինչպես նաև  այգեգործությամբ զբաղվել. «Ծառի ու թփի հետ ես հանգստանում եմ»:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper