ՄԻԱՎ վարակը՝ մարդու իմուն անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հարուցվող հիվանդություն է: Բնութագրվում է ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի հարաճուն զարգացումով:
Համաձայն ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալների՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 1988թ․-ից մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հետևյալ տեսքն ունի.
2023թ-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է․
2023թ․-ի և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ տարիքային խմբերի՝
Տարիքային խումբ | 2023թ․ | 1988-2023թթ․ (%) |
0-14տ․ | 5 | 1,5% |
15-24տ․ | 21 | 7% |
25-39տ․ | 229 | 48,9% |
40-49տ․ | 125 | 24% |
50տ․ և ավելի | 120 | 18,5% |
Անհայտ տարիքի | 0 | 0,1% |
Ընդհանուր | 500 | 5614 (100%) |
ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի (1988-2023թթ․) հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ 100․000 բնակչի հաշվարկով, ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի (275) մարզում է, որին հաջորդում է Լոռու (248), այնուհետև Գեղարքունիքի (235) մարզը։
Բոլոր փոխանցման ուղիները բաժանվում են 2 խմբի՝ արհեստական և բնական: Արհեստական ուղիներ 1. բժշկական միջամտություններ, արյան և արյան բաղադրամասերի փոխներարում, օրգանների փոխպատվաստում, բոլոր տեսակի բժշկական միջամտություններ, 2. ոչ բժշկական միջամտություններ, ներերակային թմրամոլություն, դաջվածք, պիրսինգ և այլն:
Բնական ուղիներ 1. սեռական, հատկապես՝ հոմոսեքսուալ շփումների դեպքում 2. մորից պտղին՝ ուղղահայաց տրանսպլացենտար և հատկապես՝ ծննդաբերության ժամանակ Արյան մինիմալ վարակիչ դոզան 0.1մլ է:
2023թ․ և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ փոխանցման ուղիների՝
Փոխանցման ուղի | 2023թ․ | 1988-2023թթ․ |
Հետերոսեքսուալ փոխանցման ուղի | 412 | 75,6% |
Թմրամիջոցների ներարկային օգտագործման ուղի | 17 | 14,7% |
Հոմոսեքսուալ փոխանցման ուղի | 56 | 6,8% |
Մորից երեխային փոխանցում | 5 | 1% |
Արյան միջոցով | 0 | 0,1% |
Անհայտ | 10 | 1,8% |
Ընդհանուր | 500 | 5614 (100%) |
2021թ.-ի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունների տվյալներով՝ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի խոցելի խմբերի չափերն են՝
ՄԻԱՎ-ի տարածվածությունը խոցելի խմբերում կազմում է՝
2023թ․ գրանցված նոր դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է՝ կազմում է 82,4%, հաջորդում են հոմոսեքսուալ հարաբերությունները 11,2%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը 3,4%, մորից երեխային փոխանցումը 1% և անհայտ՝ 2%:
ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում 2023թ.-ի ընթացքում արձանագրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման 60 դեպք, ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում՝ 77 դեպք և ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման՝ 64 դեպք:
Հետկոնտակտային կանխարգելումը (ՀԿԿ) բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ-ի հետ հնարավոր շփումից հետո վարակման վտանգի նվազեցմանը: ՀԿԿ միջոցառումները ներառում են՝ առաջին օգնություն, խորհրդատվություն և վարակման վտանգի գնահատում, տեղեկացված համաձայնության ստացումից հետո ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության անցկացում և, կախված վարակման վտանգի աստիճանից, ՀՌՎ բուժման կարճատև կուրսի (28 օր) տրամադրում, հետագա դիսպանսերային հսկողություն և հոգեբանական աջակցություն:
ՀԿԿ անցկացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է ռիսկի գործոնների կլինիկական գնահատման արդյունքների հիման վրա: ՀԿԿ տրամադրվում է ՄԻԱՎ-ի հետ մասնագիտական և ոչ մասնագիտական շփման ենթարկված անձանց:
2024թ. փետրվարից սկսած՝ պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումն անվճար է տրամադրվում ոչ միայն մասնագիտական վարակման վտանգի ենթարկված, այլև ՄԻԱՎ վարակ հավանական ունեցողի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց:
Հետկոնտակտային կանխարգելման տրամադրումը կատարվում է ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա:
Նախակոնտակտային կանխարգելումը (ՆԿԿ) բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ վարակ չունեցող անձանց շրջանում, որոնց մոտ առկա է ՄԻԱՎ-ով վարակվելու զգալի վտանգ, ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը: