ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 30-ին անցկացվեց «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» միջազգային բժշկական գիտաժողովը։
Գիտաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել Հայաստանից և արտերկրից շուրջ 120 փորձագետի, բժշկի և ուսանողի։
Գիտաժողովի հիմնական թեման Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային ռիսկի գործոններն են:
Հայ և օտարերկրացի բժիշկ-մասնագետները խոսեցին անհատի և հանրային առողջության վրա վատ սովորությունների ազդեցության, ինչպես նաև դրանց բացասական ազդեցության նվազեցման ուղիների մասին:
Զեկույցով հանդես եկավ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ Միքայել Նարիմանյանը: Արտերկրից ժամանած մասնագետների թվում էր պաթոֆիզիոլոգ, գենետիկ, Ուկրաինայի ԳԱԱ Բոգոմոլեց ֆիզիոլոգիայի ինստիտուտի ընդհանուր և մոլեկուլային պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի գիտաշխատող, պրոֆեսոր Վիկտոր Դոսենկոն (Ուկրաինա)։ Առցանց Ռուսաստանից միջոցառմանը միացավ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի անդամ, ուռուցքաբան, գենետիկ Եվգենի Իմյանիտովը:
Նշենք, որ վարքագծային սովորությունները, որոնք նաև հայտնի են որպես վնասակար սովորություններ, ներառում են այն գործողությունները, որոնք վնասում են մարդու առողջությանը և սահմանափակում են անձին իր կարողությունների լիարժեք օգտագործումից ողջ կյանքի ընթացքում:
Ոմանք փորձում են ազատվել դրանցից, մյուսներին հաջողվել է սովորել լիարժեք կյանքին՝ առանց վատ սովորությունների, մինչդեռ մարդկանց մեկ այլ խումբ նույնիսկ չի էլ մտածում դրանցից ազատվելու մասին:
Միջոցառումը կազմակերպվել էր «ԲԻԼ Հայաստան» հասարակական կազմակերպության կողմից, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի հետ համատեղ։