Կարո՞ղ է, արդյոք, երաժշտությունը բարելավել մեր առողջությունն ու կյանքի որակը։ Այս հարցին անդրադարձել են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները։
Նրանց ներկայացրած տեսակետի համաձայն՝ երաժշտությունը բարձրացնում է մեր տրամադրությունն ու բարելավում ինքնազգացողությունը, իսկ երաժշտական թերապիան կարող է օգնել որոշակի առողջական խնդիրների բուժման ժամանակ:
Այսօրվա դժվարին ժամանակներում աշխարհում գերակշռող լարված քաղաքական մթնոլորտը, պատերազմական իրավիճակները, գլոբալ տաքացումը, COVID-ի հետևանքով ֆիզիկական և հոգեկան առողջության շարունակական մարտահրավերներն ազդում են մեր անվտանգության զգացողության և կյանքի որակի վրա:
Ինչպե՞ս կարող է երաժշտությունն ազդել մեր կյանքի որակի վրա:
Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտողներն ուսումնասիրել են վերջին շրջանում երաժշտական միջամտության ազդեցությունը կյանքի որակի վրա և փորձել են պատասխանել այն հարցին, թե որն է լավագույն միջոցը, որը նպաստում է լարվածության թուլացմանն ու վերականգնմանը: Վերլուծությունները ցույց են տվել, որ երաժշտական միջամտության օգտագործումը (երաժշտություն լսելը, երգելը և երաժշտական թերապիան) կարող է զգալիորեն բարելավել մարդու հոգեկան և ֆիզիկական առողջությունը:
Թեև հետազոտողները հաստատել են երաժշտության դրական ազդեցությունը կյանքի որակի վրա հոգեբանական առումով, նրանք չեն գտել երաժշտական միջամտության լավագույն չափաբաժինը, որն «աշխատում» է բոլոր մարդկանց դեպքում:
Որպես բարդ արարածներ, որոնք տարբերվում են մշակույթով, կենսափորձով, մտավոր և ֆիզիկական առողջության կարիքներով՝ երաժշտության հետ մարդկանց կապը շատ անհատական է: Երաժշտության հետ մեր հարաբերությունները կարող են լինել շատ գեղեցիկ, խոցելի՝ կախված մեր տրամադրությունից, նախասիրություններից, սոցիալական իրավիճակից և նախկին փորձառություններից:
Կան իրավիճակներ, երբ երաժշտությունը կարող է հստակ և անմիջական ազդեցություն ունենալ մեր բարեկեցության վրա.