Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային համագործակցության բաժինը նպաստում է ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը և աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը

Միջազգային համագործակցության բաժինը նպաստում է ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը և աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջնահերթություններից է կրթական ցանցի ընդլայնումը՝ միջհամալսարանական և միջմշակութային հաղորդակցության շրջանակների ձևավորման միջոցով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԵՊԲՀ-ն ճանաչում է որպես Հայաստանի Հանրապետության միակ պետական բժշկական բուհը, որը ներառված է «Բժշկական բուհերի համաշխարհային հաշվեցուցակում» (World Directory of Medical Schools):

100-ամյա համալսարանը սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների բժշկա­կան համալսարանների, առողջապահական և միջազգային կազմակերպությունների հետ՝ բարձրագույն բժշկական կրթության և առողջապահության բնագավառներում: Համագործակցությանն ուղղված այդ կապերը համակարգում և ընդլայնում է Միջազգային համագործակցության բաժինը, որի ղեկավար Աննա Ղազարյանի հետ զրուցել ենք միջազգայնացման գործընթացի առանձնահատկությունների, բաժնի գործունեության անխախտելի սկզբունքների, տարբեր երկրների հետ հաջողված միջբուհական փոխգործակցության և ապագա ծրագրերի մասին։   

– Ե՞րբ է ձևավորվել բժշկական բուհի Միջազգային համագործակցության բաժինը։ Ի՞նչ հիմնական նպատակներ ունի և ի՞նչ խնդիրներ է լուծում։ 

– Միջազգային կապերի և համագործակցության բաժինը ստեղծվել է 1987 թվականին: Այն նախապատրաստում է համալսարանի և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության պայմանագրերի, համաձայնագրերի և հուշագրերի նախագծերը, հետևում է դրանց իրականացման գործընթացին, ապահովում է ԵՊԲՀ կապը օտարերկրյա ուսումնական հաստատությունների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների հետ: Համալսարանի պաշտոնական էլեկտրոնային փոստը՝ ստուգվում և նամակագրությունն ապահովվում է հենց Միջազգային համագործակցության բաժնի կողմից: Բուհ դիմած օտարերկրյա ուսանողների և կամավորների պրակտիկան համալսարանական կլինիկաներում անցկացնելու գործընթացը նույնպես կազմակերպվում է մեր բաժնի կողմից: Այստեղ են իրականացվում Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Միջազգային կրեդիտային շարժունության նախագծերը: 

– Կա՞ն, արդյոք, որոշակի սկզբունքներ, որոնցով բաժինն առաջնորդվում է համալսարանի միջազգայնացման ճանապարհին։ 

– Բաժնի անխախտելի սկզբունքներից են կրոնական, էթնիկ և ազգային խտրականության բացառումը, ինչպես նաև օտարերկրացի ուսանողներին առավելագույն ուշադրության ցուցաբերումը, որպեսզի նրանք մայր բուհում իրենց զգան որպես համալսարանական մեծ ընտանիքի լիարժեք անդամ: 

– Ո՞ր երկրների բուհերի հետ է առավել կարևորվում ԵՊԲՀ միջհամալսարանական գործակցությունը։ 

– Մենք կարևորում ենք յուրաքանչյուր համագործակցություն, որի արդյունքում մեր ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ, իսկ աշխատակիցները՝ մասնագիտական կատարելագործում: 

– Ո՞ր պետությունների և ո՞ր համալսարանների հետ է բժշկական բուհն արդյունավետ փոխգործակցություն իրականացնում։ 

– Ներկայում առավել ակտիվ համագործակցություն է իրականացվում Գերմանիայի Մյունսթերի, Հանովերի և Մագդեբուրգի, Ֆրանսիայի Լիոն քաղաքիի, Փարիզի Կրետեյլ, Էքս Մարսել-2 համալսարանների հետ: Կցանկանայի առանձնացնել ուռուցքաբանության և հանրային առողջության ոլորտում Գերմանիայի Մյունսթերի համալսարանի պրոֆեսորների հետ երկարամյա համագործակցությունը, որի ընթացքում կազմակերպվել են համաժողովներ՝ Գերմանիայի և Ավստրիայի  տարբեր կլինիկաների բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ, անցկացվել են ինտերակտիվ միջդիսցիպլինար և հատուկ դեպքերի  քննարկումներ: Համավարակի պայմաններում ևս նույն ձևաչափով անցկացվեցին առցանց միջոցառումներ: Հուսանք, որ նոր ուսումնական տարում կկարողանանք շարունակել ավանդույթները, և համալսարանը կրկին կհյուրընկալի մեր գործընկեր համալսարանների և կլինիկաների պատվիրակություններին: 

– Ի՞նչ կրթական ծրագրեր կառանձնացնեք, որոնց շրջանակում ԵՊԲՀ ուսանողները և աշխատակիցները զգալի հաջողություններ են արձանագրել։ Ընդհանուր առմամբ, բուհի քանի՞ ուսանող և քանի՞ աշխատակից է օգտվել արտասահմանում վերապատրաստվելու հնարավորությունից։ 

– Միջազգային համագործակցության բաժինը կարևորում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող փոխանակային նախագծերում ԵՊԲՀ ընդգրկվածությունը և մեր ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի արդյունավետ մասնակցությունը: Վերջին 5 տարվա ընթացքում մրցութային կարգով կրթաթոշակի արժանացած ավելի քան 40 ուսանող և կլինիկական օրդինատոր կարճաժամկետ և երկարաժամկետ ուսումնառություն են ստացել Իտալիայի, Միացյալ Թագավորության, Պորտուգալիայի, Հունաստանի, Իսպանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի համալսարաններում՝ այնտեղ ևս ցուցաբերելով բարձր առաջադիմություն: Համալսարանի 13 աշխատակից  հանդես է եկել դասախոսություններով, 7 երիտասարդ մասնագետ՝ ստացել ասպիրանտական ուսուցում և 26 աշխատակից՝ մասնագիտական կատարելագործում: Ծրագրի շրջանակում բժշկական համալսարանն ընդունել է եվրոպական բուհերի դասախոսների: Ցավոք, Հայաստանին հատկացվող տեղերը սահմանափակ են, և ծրագրից չեն կարող օգտվել է՛լ ավելի շատ ուսանողներ: 

– Ի՞նչ նոր նախագծեր են սպասվում առաջիկայում։

Կրթական նախագիծ է մշակվել Ֆրանսիայի Կոտ դը Ազուրի համալսարանի հետ: Կլինիկական և ուսանողների փոխանակման ծրագրեր են մշակվում Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի բժշկական ֆակուլտետի հետ, որի ներկայացուցիչները, Երևանում հանդիպելով մեր ուսանողներին, բարձր էին գնահատել նրանց գիտելիքները և գերմաներենի գերազանց իմացությունը: Նախատեսվում է նոր համագործակցություն նաև Ռուսաստանի Դաշնության բուհերի հետ:

 Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

yemek tarifleri madridbet madridbet xbahis trwin hititbet vbet bahisfair kolaybet perabet giriş betsat giriş betzula betparibu xbahis trwin betkanyon restbet interbahis truvabet artemisbet titobet cratosslot grandbetting bahisnow pulibet interbahis casinovale sahabet truvabet restbet xbahis betpark betgaranti