Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նեյրոգիտության շաբաթը շարունակվում է

Նեյրոգիտության շաբաթը շարունակվում է

«Նեյրոգիտության շաբաթ 2024» գիտահեն միջոցառումը երկրորդ օրը ևս լի է մասնագիտական կարևոր և արդիական թեմաներով:

Անցկացվում են տարատեսակ բանավոր և պաստառային զեկույցներ, պլենար նիստեր և քննարկումներ:

Տարբեր երկրներից ժամանած մասնագետները անդրադարձ կատարեցին օրգանիզմի վրա նեյրոմոլեկուլների փոփոխություններին նորմալ և ախտաբանական վիճակում, խոսեցին աուտիզմի և աուտիզմի ժամանակ նեյրոմոլեկուլյալ փոփոխությունների մասին: Երկրորդ օրվա զեկույցները նվիրված էին նաև դեպրեսիային և քնի խանգարմանը, ներկայացվեց կարևոր մասնագիտական տեղեկատվություն:

Օրը հագեցած էր նաև պանելային քննարկմամբ «Նեյրոգիտական կարիերա. Ուղեղի վիզուալիզացիայի հեռանկարները» թեմայով «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի ՆՄՀ շրջափուլով իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Օրվա զեկուցողներից են Նիդեռլանդների Մաաստրիխտի համալսարանից Տատյանա Ստրեկալովան, Չինաստանի Նեյրոգիտության կենտրոնից և Ցզիասին համալսարանի բժշկական քոլեջից Ալեքսեյ Սեմյանովը, Լեհաստանի Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտից և Նենսկի ինստիտուտից Ջասեք Ջավորսկին և այլք:

«Նեյրոգիտության շաբաթ 2024»-ը աշխատանքը կշարունակի նաև մայիսի 18-ին և 19-ին: Գիտնականները, հետազոտողները կխոսեն սթրեսից, հանգամանալից կներկայացնեն զեբրա ձկան վրա տարբեր սթրեսային պաթոլոգիանները, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա:

Գիտական շաբաթը կամփոփվի Լ. Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ զեկույցների հիմնական թեման նվիրված կլինի նեյրոֆիզիոլոգիային:

Հավելենք, որ կոնֆերանսը անցկացվում է շուրջ 30 տարի։ Հայաստանում այն անցկացվում է 3-րդ անգամ։