Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական, մոլեկուլային կենսաբան և նեյրոկենսաբան, պրոֆեսոր Արդեմ Պատապուտյանը կիսվել է իր՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնով:

Մեր ընթերցողների համար խնամքով առանձնացրել ենք դրանք ստորև.

  1. Չափազանց զբաղված մի’ եղեք (չկա որևէ արդարացում․ եթե չափազանց զբաղված եք, ուրեմն ստեղծագործ չեք):
  2. Սովորե’ք ասել «ոչ» (կապված է թիվ 1-ի հետ):
  3. Ի՞նչ հարց տալ․ գտե՛ք ամենամեծ անպատասխան մնացած հարցը, որին կարելի է անդրադառնալ առաջիկա 5-10 տարում:
  4. Գիտական հաղորդակցություն. երբ խոսում եք ձեր աշխատանքի մասին, միշտ սկսեք՝ նշելով կարևոր չպարզաբանված, դեռևս պատասխան չունեցող հարցը (սա հիմնարար է, բայց շատ քչերն են դա անում, կապված է թիվ 3-ի հետ):
  5. Առաջնահերթություն. իմացե՛ք, թե երբ պետք է լքել նախագիծը (նույնքան կարևոր է, որքան նոր գաղափարներով հանդես գալը):
  6. Փոխե՛ք ոլորտները․ երբ բաց մնացած հարցերն այլևս հետաքրքիր չեն. այլ ոլորտից լինելը թույլ է տալիս նոր հայացքով նայել խնդիրներին:
  7. Օգնություն խնդրե՛ք. պետք չէ հեծանիվ հայտնագործել:
  8. Մի՛ լսեք խորհուրդներ, եթե դրանք ձեզ համար արժեք չունեն (սա չի հակասում թիվ 7-ին):
  9. Վարձե՛ք մարդկանց, որոնք խելացի են, արդյունավետ և բարի (չմոռանա՛ք «բարի» լինելու մասին):
  10. Առաջ մղե՛ք անապահովներին։
  11. Համագործակցե՛ք տարբեր փորձառություն ունեցող մարդկանց հետ:
  12. Պահպանե՛ք ընկերներին, որոնք մատնանշում են ձեր սխալները:
  13. Մի՛ մոռացեք, թե ինչու եք ի սկզբանե զբաղվել այս կամ այն գործով. գիտությունը զվարճալի է: Նվազագույնի հասցրե՛ք անհանգստություն առաջացնող աղմուկը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին Նոբելյան մրցանակը գիտնականին շնորհվել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։

Արդեմ Պատապուտյանը Նոբելյան 9-րդ մրցանակակիրն էր, որը 2022 թվականին այցելեց բժշկական համալսարան։ Անվանի գիտնականը շրջայց կատարեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնում, որտեղ նա տնկեց Arabidopsis thaliana կոչվող բույսի սերմը․ հենց այդ բույսի հետազոտության արդյունքում է նյարդակենսաբանը ստացել շոշափելիքի զգացողության մոլեկուլային հիմունքները:

Հայկական արմատներով աշխարհահռչակ գիտնականը ծնվել է 1967 թվականին՝ Բեյրութում:

  • 1986 թվականին տեղափոխվել է ԱՄՆ:
  • 1990 թվականին Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է բջիջների և զարգացման կենսաբանության բնագավառի բակալավրի աստիճան,
  • 1996 թվականին կենսաբանության բնագավառում պաշտպանել է թեկնածուական թեզ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։
  • 2000 թվականին դարձել է «Scripps» հետազոտական ինստիտուտի դասախոս։
  • 2000-2014 թվականներին որպես հետազոտող հանդես է եկել «Նովարտիս» հետազոտական հիմնադրամում,
  • 2014 թվականից՝ Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտում:

Ներկայումս պրոֆեսոր Պատապուտյանը ղեկավարում է ամերիկյան «Scripps» գիտական հաստատության «Պատապուտյան փորձագիտական տարրալուծարանը»:

Նյութի սկզբնաղբյուրը։

Լուսանկարները՝ 2022 թ․ հունիսին գիտնականի՝ ԵՊԲՀ կատարած այցից։

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole