Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Նորածիններին խնամելու և նրանց կյանքը փրկելու ավելի քան 250 զանգ. հեռաբժշկության շուրջօրյա ծառայության ստեղծումը կարևոր արդյունք

Նորածիններին խնամելու և նրանց կյանքը փրկելու ավելի քան 250 զանգ. հեռաբժշկության շուրջօրյա ծառայության ստեղծումը կարևոր արդյունք

Աշխարհում նշվող Առողջության համաշխարհային օրվա առթիվ Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան կազմակերպել էր աշխատաժողով՝ քննարկելու Հայաստանում նեոնատալ խնամքի որակը և ոլորտի ձեռքբերումները:

Աշխատաժողովը մեկ հարկի տակ էր համախմբել հայաստանյան հիվանդանոցների նեոնատալ խնամքի մասնագետներին, ինչպես նաև մեր երկրի առողջապահական համակարգի տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներին: Միջոցառմանը մասնակիցներին ներկայացվեցին ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրի աշխատանքները և ձեռքբերումները՝ ներառյալ նեոնատալ խնամքի շուրջ 50 պրոտոկոլների մշակումը, թարմացումն ու կիրառումը, ընտանիքակենտրոն նեոնատալ խնամքի ներմուծումը և ծնողներին հոգեբանական աջակցության տրամադրումը, ինչպես նաև նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների բուժքույրերի էթիկայի կոդեքսը:

ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ծրագրի արդյունքներից է 24/7 հեռաբժշկության ծառայության ստեղծումը, որը թույլ է տալիս ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքին շուրջօրյա խորհրդատվույթուն կազմակերպել Հայաստանի բոլոր նեոնատալ ծառայություն տրամադրողների համար: 2016թ. այս ծառայության հիմնումից ի վեր համալսարանակն հիվանդանոցի նեոնատոլոգները ավելի քան 250 զանգ են ստացել երկրի տարբեր անկյուններից և աջակցել մարզային գործընկերներին՝ խնամելու նորածիններին և փրկելու նրանց կյանքը:

ՀՀ ԱՆ կողմից հաստատված պրոտոկոլները տրամադրվել են Հայաստանի բոլոր մարզերի նեոնատալ խնամքի մասնագետներին, շուրջ 700 հոգի արդեն վերապատրաստվել է դրանք գործածելու համար:

Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, «Մուրացան» համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկաի ղեկավար Հրանտ Կալենտերյանը նշեց, որ այդ պրոտոկոլներն օգնել են՝ բարելավելու երկրում նեոնատալ ծառայություններ տրամադրողների աշխատանքը, և որ այժմ մշակվում են մի շարք պետական չափորոշիչներ:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Հայաստանում նեոնատալ ծառայությունների որակի բարելավման ծրագրի» շրջանակներում: