Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Օվկիանոսների ջրի տաքացումը՝ մոլորակի էկոհամակարգի և բնակչության առողջության սպառնալիք

Օվկիանոսների ջրի տաքացումը՝ մոլորակի էկոհամակարգի և բնակչության առողջության սպառնալիք

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում և Հայաստանում գրանցված շոգ եղանակը ևս մեկ առիթ է անդրադառնալու կլիմայի փոփոխությանը և դրա հետևանքների ազդեցությանը մարդու առողջության վրա:

Ըստ միջազգային մամուլի տվյալների` օվկիանոսները հասել են իրենց երբևէ գրանցված ամենաշոգ ջերմաստիճանին, քանի որ դրանք կլանում են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ջերմությունը, ինչը սարսափելի հետևանքներ կարող է ունենալ մեր մոլորակի էկոհամակարգի և բնակչության առողջության վրա:

Կլիմայի փոփոխության Եվրոպական Copernicus ծառայության տվյալներով՝ Համաշխարհային օվկիանոսի մակերեսի միջին օրական ջերմաստիճանն այս շաբաթ գերազանցել է 2016 թվականի ռեկորդը: Ջերմաստիճանը հասել է 20.96°C-ի՝ տարվա այս եղանակին միջինից շատ ավելի բարձր ցուցանիշ գրանցելով:

Օվկիանոսները կլիմայի կենսական կարգավորիչն են։  Նրանք կլանում են ջերմությունը, արտադրում երկրի թթվածնի կեսը և որոշում եղանակային պայմանները։

Համեմատաբար տաք ջրերն ունեն ածխաթթու գազը կլանելու ավելի քիչ ունակություն, ինչը նշանակում է, որ այս գազից ավելին կմնա մթնոլորտում․ դա տաքացնում է մոլորակը:  Եվ դա կարող է նաև արագացնել սառցադաշտերի հալումը, որոնք թափվում են օվկիանոս, ինչը հանգեցնում է ծովի մակարդակի էլ ավելի բարձրացման: Տաք օվկիանոսներն ու ջերմային ալիքներն անհանգստացնում են ծովային կենդանիների այնպիսի տեսակների, ինչպիսիք են ձկներն ու կետերը, քանի որ նրանք տեղաշարժվում են ավելի զով ջրեր փնտրելու համար` խաթարելով սննդային շղթան: Փորձագետները զգուշացնում են, որ դա կարող է ազդել ձկան պաշարների վրա։ Ավելին, որոշ գիշատիչ կենդանիներ, ներառյալ շնաձկները, կարող են ագրեսիվ դառնալ, քանի որ նրանք շփոթվում են ավելի բարձր ջերմաստիճանի ջրերում, իսկ վերջինը կարող է վատ հետևանքներ ունենալ:

Գիտնականները մտահոգված են այս նոր ռեկորդի սահմանման ժամկետներով:

Վերոնշյալ  ծառայության դոկտոր Սամանթա Բերգեսն իր ելույթում նշել է, որ մարտը պետք է լինի համաշխարհային օվկիանոսի ամենատաք ամիսը, այլ ոչ թե օգոստոսը, և այն փաստը, որ հիմա օվկիանոսի ջրերն այսքան տաքացել են, ակամայից հարց է առաջացնում, թե որքան տաք կարող է դառնալ օվկիանոսն այսօրվա և հաջորդ մարտ ամսվա միջև ընկած ժամանակահատվածում: Ցավալի է, բայց այս կլիմայական փոփոխությունները բավականին արագ են տեղի ունենում:

Գիտնականներն ուսումնասիրում են, թե ինչու են օվկիանոսներն այժմ այդքան տաք` նշելով, որ կլիմայի փոփոխությունը ծովերն ավելի տաք է դարձնում, քանի որ դրանք կլանում են ջերմոցային գազերի արտանետումների ջերմության մեծ մասը:

«Որքան շատ հանածո վառելիք այրենք, այնքան ավելի շատ ջերմություն կկլանվի օվկիանոսների կողմից, ինչը նշանակում է, որ ավելի շատ ժամանակ կպահանջվի դրանք կայունացնելու և իրենց տեղը վերադարձնելու համար», – բացատրում է դոկտոր Բերգեսը:

Ջերմաստիճանի սահմանված նոր ռեկորդին հաջորդել է այս տարի ծովային ալիքների ջերմային ֆոնի բարձրացումը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային, Ատլանտյան օվկիանոսներում, Միջերկրական ծովում և Մեքսիկական ծոցում:

Չնայած՝ վերջին տարիներին օդի ջերմաստիճանը համեմատաբար բարձրացել է, օվկիանոսներին ավելի շատ ժամանակ է պետք տաքանալու համար, անկախ այն բանից, որ դրանք կլանում են երկրի տաքացման հիմնական պատճառ հանդիսացող ջերմոցային գազերի արտանետումների զգալի մասը` շուրջ 90%-ը:

Գիտնականները գիտեին, որ ծովի մակերեսը կշարունակի տաքանալ ջերմոցային գազերի արտանետումների պատճառով, սակայն նրանք դեռ ուսումնասիրում են, թե կոնկրետ ինչու է ջերմաստիճանն այսքան կտրուկ բարձրացել նախորդ տարիների համեմատ:

Օվկիանոսների ջրի ջերմաստիճանի բարձրացումը անուղղակի փոխկապակցված է նաև մարդու առողջության և բարեկեցության հետ: Օրինակ` այն կարող է ազդել ձկան պաշարների հասանելիության վրա, ինչն էլ իր հերթին կհանգեցնի մարդկանց թերսնուցման` առողջական բոլոր հետևանքներով:

Այսպիսով, աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունները չպետք է անտեսվեն ոչ մի պետության և ժողովրդի կողմից:

yemek tarifleri betpark betist betist betist betvole betvole ligobet ligobet casinolevant casinolevant betvole betvole