Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Առողջ թոքեր բոլորի համար»․ նոյեմբերի 12-ը՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր

«Առողջ թոքեր բոլորի համար»․ նոյեմբերի 12-ը՝ Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր

Թոքաբորբը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում համարվում է թիվ մեկ «մարդասպանն» աշխարհում։

Նոյեմբերի 12-ը Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

Թոքաբորբերը թոքերի սուր ինֆեկցիոն (հիմնականում բակտերիալ) հիվանդությունների խումբ են, որոնք բնորոշվում են թոքերի ռեսպիրատոր հատվածների ախտահարումով։ Հիվանդության ախտանշաններն են ջերմությունը, հազը, ընդհանուր թուլությունը։

2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ հայտարարեց Թոքաբորբի դեմ պայքարի և կանխարգելման գլոբալ պլանի մասին, որի հիմնական նպատակը իմունիզացիայի ցուցանիշների բարձրացումը և մահացության ցուցանիշների նվազեցումն է։

Այս տարվա իրազեկման արշավի կարգախոսն է «Առողջ թոքեր բոլորի համար»։

Աշխարհում տարեկան առնվազն 450 միլիոն մարդ հիվանդանում է թոքաբորբով, որից մահվան ելքով ավարտվում է 7 միլիոնը՝ մինչև 5 տարեկան երեխաների մոտ կազմելով ավելի քան 1,4 միլիոն։

Թոքաբորբի կանխարգելման առումով կարևոր դեր ունի իմունիզացիան։ Աշխարհի շուրջ 103 երկրում, այդ թվում՝ նաև Հայաստանում, պնևմակոկային պատվաստումը ներառված է ազգային ծրագրերում։ Միաժամանակ, հիվանդության կանխարգելմանը կարող է նպաստել նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։