Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 4-ին՝ քաղցկեղի մասին իրազեկվածության բարձրացման, դրա կանխարգելման, հայտնաբերման և բուժման խրախուսման նպատակով:
Այս օրը գլխավորում է Քաղցկեղի վերահսկման միջազգային միությունը՝ աջակցելու 2008թ գրված Քաղցկեղի համաշխարհային հռչակագրի նպատակներին:
Քաղցկեղի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է՝ էապես նվազեցնել քաղցկեղից առաջացած հիվանդություններն ու մահվան դեպքերը, և այն լավ հնարավորություն է համախմբելու միջազգային հանրությանը` վերջ դնելու կանխարգելելի քաղցկեղով տառապանքների անարդարությանը:
2022-2024թթ. միջազգային օրվա թեման է՝ «Վերացնե՛նք առողջապահական ծառայությունների անջրպետը», որն ուղղված է քաղցկեղի բուժման ծառայությունների հասանելիության տարբերությունների վերացմանը, որոնց բախվում են տարբեր երկրների բնակիչները, ինչպիսիք են՝ տարբեր սոցիալական խմբերը, տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը և այլ խնդիրները:
Քաղցկեղը մահացության հիմնական պատճառն է ամբողջ աշխարհում: Միայն 2020թ. գրեթե 10 միլիոն մահ է արձանագրվել:
2020թ.-ին չարորակ նորագոյացությունների առավել տարածված տեսակները հետևյալն են եղել (նոր դեպքերի առումով).
Ամեն տարի մոտ 400.000 երեխայի մոտ քաղցկեղ է արձանագրվում:
Քաղցկեղի ամենատարածված տեսակները տարբեր երկրներում տարբեր են: Արգանդի վզիկի քաղցկեղը ամենատարածվածն է 23 երկրներում:
Չարորակ նորագոյացությունների հիմնական ռիսկի գործոններից են՝ ծխախոտի, ալկոհոլի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական անգործությունը և օդի աղտոտվածությունը քաղցկեղի և այլ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոններ են:
Որոշ վարակներ նույնպես քաղցկեղի զարգացման ռիսկի գործոն կարող են հանդիսանալ. սա առանձնահատուկ խնդիր է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:
2018թ. ամբողջ աշխարհում ախտորոշված քաղցկեղի մոտավորապես 13%-ը կապված է քաղցկեղածին վարակների հետ, ներառյալ Helicobacter pylori, մարդու պապիլոմավիրուսը (HPV), հեպատիտ B վիրուսը, հեպատիտ C վիրուսը և Epstein-Barr վիրուսը:
Հեպատիտ B, C վիրուսները և ՄՊՎ-ի որոշ տեսակներ մեծացնում են համապատասխանաբար լյարդի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը: ՄԻԱՎ-ով վարակվելը վեց անգամ մեծացնում է արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը և էապես մեծացնում է որոշ այլ քաղցկեղների զարգացման ռիսկը, ինչպիսիք են Կապոշիի սարկոման:
Սիրելի հայրենակիցներ, եղեք իրազեկված, հետազոտվեք, հիշեք, որ կանխարգելելն ավելի հեշտ է քան բուժելը, հետևեք ձեր առողջությանը: