LabShip-ը իրականացվում է տարբեր մոդուլներից, որի ընթացքում ուսանողները ձեռք են բերում գիտելիքների համալիր։
Վորքշոփի ընթացքում ԵՊԲՀ գիտական գծով պրոռեկտոր, «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնի գլխավոր գիտաշխատող, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը ուսանողների հետ աշխատել է մորֆոլոգիայի մոդուլում, որի ընթացքում վիզուալիզացվել են ուղեղի տարբեր կառույցներ և գնահատվել մանրադիտակային վերլուծությամբ։
Սա լավ հիմք է «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի ՆՄՀ շրջափուլի շրջանակներում ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի և Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Ուղեղի վիզուալիզացիայի լաբորատորիա» դրամաշնորհային ծրագրի արդյունքում «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում ստեղծվելիք լաբորատորիայի համար: