Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Սրտաբանների լայն ընդգրկմամբ հայ-գերմանական կոնֆերանսը շարունակվում է

Սրտաբանների լայն ընդգրկմամբ հայ-գերմանական կոնֆերանսը շարունակվում է

«Սրտային անբավարարության գարնանային դպրոց»-ը շարունակեց աշխատանքը՝ հագեցած օրակարգով:

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և «Հերացի» համալսարանական հիվանդանոցի սրտաբանական կլինիկայի մասնագետները ավագ և միջին բուժաշխատողների համար անցկացվող հավաստագրված կոնֆերանսում շարունակեցին հանդես գալ դասախոսություններով՝ ներկայացնելով իրենց պրակտիկ փորձը, բուժման մեխանիզմներն ու առանձնահատկությունները:

Սրտաբանների, թերապևտների, սրտաբանության ոլորտի բուժքույրերի, ինչպես նաև սրտաբանությամբ հետաքրքվողների հետ «Կոմորբիդ հիվանդ. քրոնիկ սրտային անբավարարություն և զարկերակային հիպերտոնիա» թեմայով կիսվեց Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի սրտաբան, Սրտաբանության ամբիոնի դոցենտ Լաուրա Սահակյանը:

Նա նշեց բուժման ալգորիթմները, հնարավոր բարդությունները, ախտանշանները, ներկայացրեց նաև կլինիկական դեպքով:

Քրոնիկ սրտային անբավարարության` 2023 թվականի թեժ թեմաներին անդրադարձավ Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար, Սրտաբանության ամբիոնի վարիչ Համայակ Սիսակյանը:

Նրա խոսքով՝ սրտային անբարարության մասին ուղեցույցները շարունակաբար փոփոխվում են, ուստի կարիք է լինում լուսաբանելու, իրազեկելու, ներկայացնելու մասնագետների կարծիքները, քննարկումներ իրականացնել՝ բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

Պրոֆեսորը ևս հանգամանալից անդրադարձավ հիվանդությանը՝ ընդգծելով, որ այն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ:

Կոնֆերանսի երկրորդ օրվա թեմաները աչքի էին ընկնում արդիականությամբ:

«Պահպանված արտազատման ֆրակցիայով սրտային անբավարարություն (HFpEF) – Հիվանդության կառավարման ստրատեգիաներ և զարգացող թերապևտիկ մոտեցումներ» թեման Գերմանիայի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի, Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի սրտաբան Նաիրա Երիցյանի դիտակետում էր:

«Սրտի ինվազիվ պատկերավորում (ձախ և աջ սրտի կաթետերիզացիա, ներանոթային ուլտրաձայն (IVUS), CardioMEMs և այլն)` սրտային անբավարարության կառավարման համար» թեմայով խոսեց Գերմանիայի Ամբուլատոր և սրտային անբավարարության ստորաբաժանման, Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի բժիշկ Թարեք Բեքֆանին:

«Սրտային անբավարարության բուժում և մոնիթորինգ» թեմայով հանդես եկավ «Նորք-Մարաշ» սրտաբանական և սիրտանոթային վիրաբուժության կենտրոնի առիթմոլոգիայի ծառայության ղեկավար Տաթևիկ Հովակիմյանը:

«Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանության բաժանմունքի բժիշկ Արման Դանոյանի անդրադարձը «Սարքային թերապիա CRT-/ICD սրտային անբավարարության դեպքում» թեմայով էր:

«Էնդովասկուլյար մոտեցում սրտային անբավարարության դեպքում» թեման Գերմանիայի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի ղեկավար, Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի սրտաբան, պրոֆեսոր Ռուդիգեր Քրիստիան Բրաուն-Դուլլեուսի ուշադրության կենտրոնում էր:

«Սրտային անբավարարության համալիր էխոկարդիոգրաֆիա» թեմային անդրադարձավ Գերմանիայի Էխոկարդիոգրաֆիայի ծառայության ղեկավար, Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի, Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Թոմաս Գրոշեկը:

Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Համլետ Հայրապետյանը հանդես եկավ «Քրոնիկ սրտային անբավարարություն. ուղի դեպի ԱՖ-ի բարելավումը» թեմայով:

«Սրտային անբավարարության գարնանային դպրոց» խորագրով կոնֆերանսը հագեցած էր հարցուպատասխանով, ներկաների ակտիվ մասնակցությամբ քննարկումներին, կարևորվեց նաև հայ-գերմանական հետագա համագործակցության հնարավոր ուղիները:

Հավելենք, որ մասնագիտական հավաքն աշխատանքը կամփոփի վաղը՝ կրկին մասնագետների ու թեմաների լայն ընգգրկմամբ:

«Հերացի» համալսարանական հիվանդանոցի Ինտենսիվ սրտաբանության ծառայության ղեկավար Արամ Տերտերյանը կխոսի սուր սրտային անբավարարության, ուղեցույցներում առկա նորությունների մասին:

«Սիրտանոթային և ուռուցքաբանական ռիսկերի գործոնները Հայաստանում» թեմային կանդրադառնա Գերմանիայի Կլաուդիա ֆոն Շիլլինգ կենտրոնի ղեկավար, Հանովերի բժշկական դպրոցի պրոֆեսոր Յորգ Հայերը:

Ոլորտի մասնագետները կարևորում են նաև բուժքույրերի դերը՝ սրտային անբավարարության կառավարման գործում, բազմապրոֆիլ սրտային անբավարության թիմում, ուստի անդրադարձ կկատարեն նաև «Սրտային անբավարարության բուժքույր` ճանաչումից և գնահատումից մինչև մասնագիտական վարքագծի դրսևորում հիվանդի ինքնախնամքի ու անհատական կրթության մեջ. սրտային անբավարարության մեջ մասնագիտացած բուժքույրեր» թեմային, որը հանգամանալից կներկայացնեն Գերմանիայի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի, Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի բժիշկներ Մ. Ալտը, Դ. Սթահլբերգը, Ք. Անքլամը:

Գերմանիայի Սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի, Մագդեբուրգի համալսարանական հիվանդանոցի բժիշկ Լուկաս Մոնտանուսը կխոսի «Բժշկի կարիերայի ուղին Գերմանիայում» թեմայով: «Բժշկի կարիերայի ուղին Հայաստանում» թեմային կանդրադառնա «Հերացի» հիվանդանոցի սրտաբան Մարիամ Հովհաննիսյանը:

yemek tarifleri perabet madridbet bettilt madridbet madridbet bettilt madridbet xbahis supertotobet trwin supertotobet hititbet kolaybet vbet betpuan portobet grandbetting bahisfair perabet portobet betpark betgaranti kolaybet redwin betparibu kolaybet grandbetting betcio pusulabet giriş perabet giriş supertotobet giriş betgaranti supertotobet betsat giriş betsat supertotobet supertotobet betzula alevcasino