Հեղինակավոր «Springer» հրատարակչությունը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ, Բժշկական գենետիկայի ամբիոնի այցելու պրոֆեսոր Կարինե Սարգսյանի, պրոֆեսորներ Բերտհոլդ Հուպպերցի և Սվետլանա Գրամատյուկի խմբագրությամբ հրատարակել է «Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների բիոբանկերը. համապատասխանությունը, կարգավորումը և կառավարումը» խորագրով աշխատությունը, որը կառանձնանա բժշկագիտության ոլորտում զգալի ներդրումով։
Գրքում ներառված են մի շարք բաժիններ, որոնք ներկայացնում են մեծ կարևորություն ունեցող թեմաներ, այդ թվում՝ «Բիոբանկերի բիզնես պլանավորում», «Զարգացող երկրներին հատուկ բիոբանկերի հայեցակարգեր», «Կենտրոնական նյարդային համակարգի բիոբանկավորում», «Բիոբանկավորումը մանկաբուժության մեջ. հայացք Հայաստանից՝ որպես միջին եկամուտ ունեցող երկիր»։ Նշված բաժինների համահեղինակներն են ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը, Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանը, Մանկաբուժության թիվ 2 ամբիոնի դոցենտ Սերգեյ Սարգսյանը:
Աշխատությունը գործնական ուղեցույց է բիոբանկի պլանավորման և ստեղծման գործընթացում՝ հատուկ ուշադրության արժանացնելով ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների իրավիճակը: