Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելում» թեմայով դասընթացն ամփոփեց իր աշխատանքը

«Վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելում» թեմայով դասընթացն ամփոփեց իր աշխատանքը

Բժշկական համալսարանում շարունակվեց «Վարակիչ հիվանդությունների հետազդակային կանխարգելում» թեմայով կրեդիտավորված երկօրյա դասընթացը, որի շրջանակում մասնագետներն անդրադարձան կատաղություն, փայտացում, վիրուսային հեպատիտ Բ, վիրուսային հեպատիտ Ց, ՄԻԱՎ, սիֆիլիս վարակային հիվանդություններին:

Երկրորդ օրվա դասընթացի ընթացքում զեկուցումներով հանդես եկան «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար, Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը, Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը և Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանը:

Դասընթացի առաջին թեմային անդրադառնալով՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Ալվարդ Հովհաննիսյանը նշեց, որ կատաղության ռիսկի գործոնը բարձր է Հայաստանում և պետք է այդ հարցին լուծում տալ: «Կատաղության առաջնային կլինիկական ախտանշաններն են թուլությունը, դիսկոմֆորտը, գլխացավը, ջերմության բարձրացումը, վերքի՝ կծածի շրջանում կարող է լինել քոր, ձգվածության զգացողություն, ապա սկսվում են հիմնական կլինիկական նշանները՝ հիդրոֆոբիա, ֆոտոֆոբիա, ցանկացած ազդակից գերգրգռվածություն: Առաջանում են մկանային կծկումներ, որից հետո պարալիտիկ փուլ, գալիս է մի պահ, որ պացիենտի մոտ դիտվում է լավացում, բայց, ցավոք, դա կեղծ է, և 3-7 օր անց դիտվում է պացիենտի մահ»,-ընդգծեց դոցենտը՝ ներկայացնելով կլինիկական դեպքեր:
«Կատաղությունն այն վարակն է, որը պահանջում է հետազդակային կանխարգելում: Այն մահաբեր հիվանդություն է, բացառությամբ որոշ դեպքերի»,- նշեց Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանը՝ ընդգծելով, որ վարակի աղբյուր են հանդիսանում հիմնականում շները, սակայն ցանկացած վայրի կենդանու կողմից կծված վերք ունենալու դեպքում, այդ թվում անգամ կատուների և առնետների, պետք է իրականացնել կատաղության հետազդակային կանխարգելում:

Նրա խոսքով՝ կծած վերք ունենալու դեպքում անհրաժեշտ է կատարել լվացում օճառով և ջրով, դրանից հետո յոդի խիտ լուծույթով խիտ մշակել վերքի եզրերը, կծած վերքը կարելն արգելվում է, քանի որ անաէրոբ պայմաններ են ստեղծվում:
Ալվարդ Հովհաննիսյանը ներկայացնելով հաջորդ թեման՝ ընդգծեց, որ փայտացումը սուր ինֆեկցիոն հիվանդություն է ծանր ընթացքով, ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգի շարժողական կենտրոնները, առաջացնում մկանային լարվածություն՝ տոնիկ-կլոնիկ ցնցումների տեսքով: Ախտանշաններից առաջինը տրիզմն է, ինչի պատճառով հիվանդը չի կարողանում բացել բերանը: Այնուհետև հաջորդեց կլինիկական դեպքի ներկայացում:

«Տարբեր իրավիճակներում մենք առնչվում ենք փայտացման հետ: Հարուցիչները կենդանիների աղիքներից դուրս են գալիս հող, հողում սպորավորվում, երկար պահպանվում և անցնում են հողով կեղտոտված ցանկացած իրից, պարտադիր չէ, որ մենք ունենանք անմիջական շփում հողի հետ, վերքային մակերեսի միջոցով հարուցչի ներթափանցումը կարող է հանգեցնել փայտացման»,-ընդգծեց Մերի Տեր-Ստեփանյանը՝ անդրադառնալով նաև նորածնային փայտացմանը. «Մենք զերծ չենք արտահիվանդանոցային ծնունդներից, երբ չի իրականացվում հետազդակային կանխարգելում և երեխայի մոտ կարող է զարգանալ փայտացում»:

Մասնագետի խոսքով, սակայն, Հայաստանում փայտացման դեպքերի աճը համեմատած քիչ է:

Դասընթացի հաջորդ թեման հեպատիտ Բ-ն էր. «Վարակ ՝ ասեղի ծայրին, անտեսանելի, արյան միջոցով փոխանցվող վարակ, ինֆեկցիոն հիվանդություն, որը փոխանցվում է գաղտնի շրջանի սկզբից, ոչ վաղ անցյալում վարակված պացիենտն առանց կլինիկական դրսևորման կարող է լինել վարակի աղբյուր: Պատվաստումն ապահովում է 20 տարուց ավելի իմունիտետ»,-նշեց «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավարը:
Վարակը փոխանցվում է արյան միջոցով, այն իրերը, որոնք կարող են արյունով բաղարկվել անգամ կենցաղում, ինչպես ատամի խոզանակը, սափրման պարագաները և այլն, կարող են դառնալ վարակի փոխանցման գործոն: Հեպատիտ Բ-ն փոխանցվում է նաև սեռական ճանապարհով, ինչպես նաև բժշկական և էսթետիկ ինվազիվ միջամտությունների դեպքում՝ ոչ պատշաճ մանրէազերծված գործիքների միջոցով, վարակը անցնում է նաև մորից պտղին:

Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի ասիստենտ Լուսինե Հարությունյանն իր պրակտիկայից ներկայացնելով կլինիկական դեպք՝ ընդգծեց, որ հեպատիտ Բ-ն կարող է ունենալ սուր և քրոնիկ ընթացք:

«Սուր հեպատիտը հաճախ անախտանիշ է, քրոնիկ փուլում հիվանդները տարիներ անց են հայտնաբերվում: Հեպատիտ Բ-ն կարող է հանգեցնել քրոնիկ հեպատիտի, լյարդի ցիռոզի, հեպատոցելյուլար կարցինոմայի զարգացման: Ստատիստիկ տվյալներով հեպատոցելյուլար կարցինոմա հաստատված պացիենտների 45 տոկոսի մոտ պատճառը հանդիսանում է հեպատիտ Բ-ն»,-նշեց Լուսինե Հարությունյանը՝ խոսելով բուժման առանձնահատկությունների մասին, որի նպատակը լյարդի ցիռոզի, հեպատոցելյուլար կարցինոմայի զարգացման և այլ բարդությունների կանխարգելումն է:

«Հեպատիտ Բ-ն կանխարգելելի վարակ է, իսկ հեպատիտ Ց-ն՝ բուժվող: Հեպատիտ Ց-ի գաղտնի շրջանը տարբեր է, այն կարող է ձգվել տարիներով՝ կախված օրգանիզմից, վարակի աղբյուրից, փոխանցման մեխանիզմից: Այս հիվանդության համար պատվաստանյութ չկա, չունի հետազդակային կանխարգելում, եթե պացիենտի մոտ հաստատվել է հեպատիտ Ց և բուժաշխատողը վնասվել է նրա կենսահեղուկով, անհրաժեշտ է տեղային ոչ սպեցիֆիկ միջոցառումների իրականացում հարուցչի ներթափանցումը կանխելու նպատակով ու հետազոտվելը մեկ տարվա ընթացքում»-խոսելով հեպատիտ Ց վարակի մասին՝ ասաց Մերի Տեր-Ստեփանյանը:

Մասնագենտները մանրակրկտորեն անդրադարձան նաև ՄԻԱՎ և սիֆիլիս վարակիչ հիվանդություններին՝ կրկին խոսելով ռիսկի գործոնների, փոխանցման եղանակների, հետազդակային կանխարգելման կարևորության մասին:

Հավելենք, որ «Հերացի» վերլուծական կենտրոնի կազմակերպված