Ամեն տարի նոյեմբերի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Դիաբետի միջազգային ֆեդերացիայի հետ միասին նշում են շաքարային դիաբետի միջազգային օրը:
Նոյեմբերի 14-ը ընտրվել է ինսուլինի հայտնագործողներից մեկի՝ Ֆրեդերիկ Բանտինգի ծննդյան օրը խորհրդանշելու համար:
Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրը հնարավորություն է տալիս բարձրացնել իրազեկությունը ոչ վարակիչ հիվանդության՝ որպես հանրային առողջության գլոբալ խնդրի մասին և այն մասին, թե ինչ պետք է անել միահամուռ ուժերով և անհատապես՝ հիվանդության կանխարգելումը, ախտորոշումն ու բուժումը բարելավելու համար:
Այս տարի շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորագիրն է` «Դիաբետի խնամքի հասանելիություն»-ը: Այս թեման ընդգծում է ճիշտ տեղեկատվության և հիմնական առողջապահական խնամքի հավասար հասանելիության կարևորությունը՝ ժամանակին բուժում և կառավարում ապահովելու համար:
Հիվանդացության դեմ պայքարի օրվա միջոցով ԱՀԿ-ն և առողջապահական այլ կազմակերպություններ ընդգծում են հիմնական խնամքի հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությունը, ներառյալ իրազեկության բարձրացումը այն մասին, թե ինչպես դիաբետ ունեցող մարդիկ կարող են նվազագույնի հասցնել բարդությունների ռիսկը:
Հատկանշական է, որ դեռևս 2015թ.-ից Հայաստանում գործում է շաքարային դիաբետի սկրինինգային ծրագիրը, որի շրջանակներում 35-68 տարիքային խմբի ներկայացուցիչները կարող են անցնել անվճար հետազոտություն: Իսկ 2023թ.-ին, ՇԴ կառավարման որակը բարելավելու նպատակով, ՀՀ 2 մարզերում իրագործվում է պիլոտային ծրագիր, որի նպատակն է կանխարգելել, վաղ հայտնաբերել և մշտապես հսկողության ներքո պահել ՇԴ պացիենտին:
Հիվանդությունը համարվում է կուրության, երիկամների անբավարարության, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների, ստորին վերջույթների անդամահատման հիմնական պատճառ: 1-ին տիպի շաքարային դիաբետը հնարավոր չէ կանխարգելել, սակայն հիվանդության 2-րդ տիպը հաճախ կարելի է կանխարգելել կամ հետաձգել վերջինի առաջացումը առողջ սննդակարգի, կանոնավոր ֆիզիկական ակտիվության, մարմնի նորմալ քաշի պահպանման և ծխախոտի օգտագործումից խուսափելու միջոցով:
Օրվան համահունչ Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր փաստեր շաքարային դիաբետի վերաբերյալ.
Այնուամենայնիվ, շաքարային դիաբետը կարելի է բուժել, և դրա հետևանքներից հնարավոր է խուսափել կամ հնարավորինս հետաձգել դրանք` սննդակարգի, ֆիզիկական ակտիվության, հիվանդության և վերջինի բարդությունների դեմ դեղերի օգտագործման, կանոնավոր սկրինինգային հետազոտությունների և բուժման միջոցով: