ՀՀ ԳԿ դրամաշնորհային ծրագրի շրջանակում ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնում իրականացվող աշխատանքներն այսօր լուրջ դերակատարում ունեն ամբիոնի գիտական, կրթական և ուսումնամեթոդական գործունեության մեջ:
Ամբիոնի վարիչ Նաիրա Չիչոյանի փոխանցմամբ` մասնավորապես, 21T-3C263 ծածկագրով գիտական նախագծի համաձայն իրականացվում է Հայաստանի ֆլորայում վայի աճող և աճեցվող որոշ արժեքավոր բուսահումքերի (կատվադաղձ, ուրցադաղձ, նարդես կոշտավուն, շուշանբանջար և այլ ) համալիր ֆարմակոգնոստիկ՝ հումքաբանական, ապրանքագիտական, ֆիտոքիմիական, ֆիզիկաքիմիական ուսումնասիրումը կենսաակտիվ հավելումների և կայունացուցիչների ստացման նպատակով: Իրականացված հետազոտությունների արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում են տեղական և միջազգային կոնֆերանսներում , ինչպես նաև՝ տպագրվում ազդեցության գործոն ունեցող ամսագրերում(Farmacia IF– 1.321 (Web of Science) , Brazilian Journal of Pharmaceutical Sciences IF– 1.321 (Web of Science) ):
Իրականացվող Գիտության կոմիտեի կողմից հայտարարված թեմատիկ ֆինանսավորման նախագծի «սարքեր, նյութեր և ծառայություններ» ենթահոդվածի համաձայն, 2022-23թթ. ամբիոնը ձեռք բերեց եռօկուլյար կենսաբանական մանրադիտակ GT –XSP-136D (1600X), որն ունի տեսախցիկ և համակարգչին միանալու հնարավորություն : Այն ունի բուսահումքերը ստանդարտավորելու՝ անատոմիական տարբերակիչ հատկանիշները բացահայտելու լայն հնարավորություն և ցուցված է բժշկական , հետազոտական և ուսումնական նպատակներով:
Ձեռք է բերվել նաև 30Վտ հզորությամբ շարժիչով ռոտորային գոլորշացուցիչ( Rotary Evaporator RE – 201D/301/501), որն ունի բուսական լուծամզվածքներ ստանալու և խտացնելու հնարավորություն:
«Ձեռք բերված սարքավորումները ներգրավված են ամբիոնի ուսումնական և հետազոտական գործընթացի մեջ և հնարավորություն կընձեռեն ուսումնական- լաբորատոր և գիտական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար», – մանրամասում է Ֆարմակոգնոզիայի ամբիոնի ղեկավարը:
Ուշագրավ է նաև 2022-2023 ուսոմնական տարում ամբիոնին EquipSent (8000 Zurich Swixerland) ոչ առևտրային բարեգործական կազմակերպության կողմից և ԵՊԲՀ-ի անմիջական աջակցությամբ տեղափոխված համակարգչային մոդելավորմամբ սկանավորող ժամանակակից սպեկտրոֆոտոմետրի (UV/VIS DU730< Beckman coulter ) նվիրաբերումը, որը ևս ներգրավվել է ուսումնահետազոտական գործընթացի մեջ` բուսահումքի լուծամզվածքներում կենսաբանորեն ակտիվ նյութերի հանրագումարը որոշելու համար:
Ստեղծված լաբորատոր պայմանների շնորհիվ, ամբիոնն այսօր հնարավորություն ունի պատշաճ կազմակերպելու ուսումնական-լաբորատոր, գիտական և հետազոտական գործընթացները: