Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Զարկերակային հիպերտենզիայի առաջացման հիմնական պատճառները

Զարկերակային հիպերտենզիայի առաջացման հիմնական պատճառները

Ներկայումս սիրտ-անոթային հիվանդություններից ամենատարածվածը զարկերակային հիպերտենզիան է: Այն սրտի իշեմիկ հիվանդության ռիսկային գլխավոր գործոններից է: ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի դոցենտ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի սրտաբան Արմեն Օրդյանը նշում է, որ զարկերակային հիպերտենզիայի բուժման համար, բացի հիպոտենզիվ դեղերից, կարևոր նշանակություն ունի կենսակերպի փոփոխումը:

Զարկերակային հիպերտենզիան այն վիճակն է, երբ զարկերակային ճնշումը 140-90 է: Եթե տվյալ անհատի մոտ ճնշումը չափելիս այն կազմում է 137 և նա ունի ճարպակալում, հակվածությունը զարկերակային հիպերտենզիայի զարգացման մեծ է:

Մասնագետը նշում է մի քանի պատճառ, որոնք կարող են նպաստել հիվանդության զարգացմանը:

Հիպոդինամիա՝ ֆիզիկական նվազ ակտիվություն, որը 20-50 տոկոսով ավելացնում է զարկերակային հիպերտենզիայի զարգացման հավանականությունը: 

Հաջորդը՝ ճարպակալումն է. յուրաքանչյուր 10 կգ բարձրացնում է զարկերակային ճնշումը 3մլ սնդիկի սյունով:

Ալկոհոլի չարաշահումը մոտ 7մմ սնդիկի սյունով բարձրացնում է ճնշումը, ծխելը նույնպես մեծ ռիսկի գործոն է զարկերակային հիպերտենզիայի զարգացման համար:

Խոլեստերինի մակարդակը, եթե ընդհանուր խոլեստերինը 5 մ/մոլ լիտր է, ցածր խտության խոլեստերինը՝ ժողովրդի մեջ տարածված՝ վատ խոլեստերինը 3 մ/մոլ լիտր է, սա նույնպես ռիսկի գործոն է: Այդ իսկ պատճառով կենսակերպի փոփոխությունը ունի կարևոր նշանակություն: «Առաջին հերթին պետք է սահմանել կերակրի աղը, վերջին տարիների հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք չարաշահում են աղը նրանց մոտ մեծ է հավանականությունը հիվանդության առաջացման»,- ընդգծում է սրտաբանը` խորհուրդ տալով նաև ֆիզիկական ակտիվություն պահպանել, օրվա մեջ միանավագ առնվազն 30 րոպե քայլել: 

Նշենք, որ սեպտեմբերի 29-ը սրտի համաշխարհային օրն էր։ Սիրտը մարդկային օրգանիզմի կարևորագույն կենսական օրգաններից մեկն է, որն առողջացնելու և առողջ պահելու գործում բժիշկներն ու պացիենտները պետք է մեկտեղեն ջանքերը: