Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

  • Գլխավոր
  • Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժին

Ուսուցման պայմաններ

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնում կարող են սովորել սփյուռքահայ և օտարազգի քաղաքացիներ, որոնք ցանկանում են նախապատրաստվել բուհ ընդունվելու համար և ձախողել են ընդունելության քննությունները: Մեկամյա առկա ուսուցմամբ նախապատրաստական կրթական ծրագիրն ընդգրկում է ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինչպես նաև հայոց լեզու և անգլերեն լեզու առարկաները: Ուսուցումը կատարվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Անգլերեն լեզվով ուսուցման համար նախատեսված է անգլերեն լեզվի իմացության մակարդակի նախնական ստուգում, և ըստ այդմ որոշվում է ուսանողների խումբը:

Նախապատրաստական ուսուցումը.

  1. Տրամադրում է օտարերկրյա ուսանողներին բժշկական բուհում սովորելու համար անհրաժեշտ նախաբուհական առարկաների նվազագույն ծավալը:
  2. Լրացնում է ուսանողների հիմնական կրթության բացերը:
  3. Ծանոթացնում է հետագա կրթության համար անհրաժեշտ ընդհանուր տերմինաբանությանը և բառապաշարին:

Նախապատրաստական ուսուցումն ավարտվում է ավարտական քննություններով, որոնք միաժամանակ հանդիսանում են առաջին կուրսի համար ընդունելության քննություններ: Նախապատրաստական ծրագրի ավարտական քննություններից դրական գնահատական ստացած ուսանողներին տրվում է համապատասխան ավարտական փաստաթուղթ (վկայական):

Տարեկան ուսման վարձ.

  • Սփյուռքահայերի համար հայերեն և ռուսերեն ուսուցում՝ 650 000 դրամ, անգլերեն ուսուցում՝ 1 000 000 դրամ
  • Այլ օտարերկրացիների համար՝ ռուսերեն և անգլերեն ուսուցում՝ 1 200 000 դրամ

Նշումներ.

  • Ընդունվելուց հետո Համալսարանի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր:
  • Ուսանողը պարտավոր է ունենալ ամենամյա բժշկական ապահովագրություն:
  • Ցանկացողներին տրամադրվում է հանրակացարան:

Փաստաթղթերի ներկայացման կարգ

Դիմորդները կարող են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում (բեռնել);
  2. Դիմում-հարցաթերթիկ (բեռնել);
  3. Տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին (տվյալ տեղեկանքը կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից);
  4. Անձնագրի պատճեն;
  5. Ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը կամ մկրտության վկայականի պատճենը (սփյուռքահայ դիմումատուների համար);
  6. Կրթական աստիճանի մասին փաստաթղթի (գնահատականներով) թարգմանված և նոտարական վավերացված պատճենը, իսկ առանձին երկրների դեպքում (ապոստիլի մասին կոնվենցիայի մասնակից երկրներ)՝ ապոստիլի վավերացված պատճենը;
  7. 3×4 չափի 4 լուսանկար;
  8. Ինքնակենսագրություն (CV)։

Օտարերկրացիների նախապատրաստական ուսուցման բաժնի աշխատակիցներ

Բաժնի պետ՝ Զարուհի Գևորգի Կալիկյան՝ բ.գ.թ., դոցենտ

Ավագ մասնագետ՝ Քրիստինա Աշոտի Կարապետյան

Ավագ մասնագետ՝ Էլեոնորա Վլադիմիրի Հովհաննիսյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասցե՝

ՀՀ 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական շենք 2.

Հեռ: +37410 599 647, +37410 599 646

E-mail: secretariat@escs.am

URL: www.edu.am

Երևանի պետական բժշկական համալսարանի հասցե՝

ՀՀ 0025, Երևան, Կորյունի փ. 2.

Հեռ: +37410301060, +37410529605,

E-mail: premedical@yandex.ruinfo@ysmu.am

URL: www.ysmu.am