Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անահիտ Կառլենի Հայրապետյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, վայր

1958 թ., 1 դեկտեմբերի, ք. Ստեփանավան

Աշխատանքային գործունեություն

2013 թ.-ից՝ ԵՊԲՀ ԳՀԿ գիտաշխատող

2008-2011 թթ. համատեղության կարգով ԵՊԲՀ գիտական քարտուղար

2008 թ. ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի վարիչ

1997-2006 թթ. – համատեղության կարգով ԵՊԲՀ ԳՀԿ-ի բժշկության և էկոլոգիայի պրոբլեմների լաբորատորիայի գիտաշխատող

2007-2008 թթ. – ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր

2005 թ.-ին ստացել է դոցենտի, իսկ 2006թ.-ին՝ պրոֆեսորի գիտական կոչում

2002-2007 թթ.- ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ

1999-2002 թթ.- ԵՊԲՀ պրոֆիլային հիգիենայի ամբիոնի կոմունալ հիգիենայի դասընթացի դոցենտ

1993-1999 թթ. – ԵՊԲՀ պրոֆիլային հիգիենայի ամբիոնի կոմունալ հիգիենայի դասընթացի ասիստենտ

1991-1992 թթ. – ԵրՊԲԻ պրոֆիլային հիգիենայի ամբիոնի երեխաների և դեռահասների հիգիենայի դասընթացի ասիստենտ

1986-1990 թթ.- ԵրՊԲԻ սանիտարահիգիենիկ ֆակուլտետի հիգիենայի ամբիոնի երեխաների և դեռա¬հաս¬ների հիգիենայի գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող

1982-1985 թթ. – ԵրՊԲԻ երեխաների ու դեռահասների հիգիենայի ամբիոնի ավագ լաբորանտ

Գիտական գործունեություն

1990 թ.- պաշտպանել է «Гигиеническое обоснование требований к проектированию и строительству детских дошкольных учреждений в условиях IV климатической зоны страны» թեմայով թեկնածուական ատենախոսություն, ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Հիգիենա, մասնագիտական ախտաբանություն և թունաբանություն» մասնագիտությամբ:

2001թ. – պաշտպանել է «Հայաստանի բնակչության մահացության ուսումնասիրումն ու նրա սոցիալ-հիգիենիկ գնահատականը» թեմայով դոկտորական ատենախոսություն, ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ:

 Գիտական կադրերի պատրաստում

Պաշտպանված թվով 6 թեկնածուական (2006թ., 2008թ., 2010թ., 2012թ., 2014թ., 2016թ.) ատենախոսությունների գիտական ղեկավար և 1 դոկտորական (2016թ.) ատենախոսության գիտական խորհրդատու:

Անդամակցություն 

2008 թ.-ից ԵՊԲՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 045 «Առողջապահության կազմակերպում» մասնագիտական խորհրդի անդամ, 2012 թ.-ից՝ գիտքարտուղար

2008-2011 թթ. – ԵՊԲՀ գիտական խորհրդի անդամ

2011թ.-ից՝ ԵՊԲՀ Գիտակոորդինացիոն խորհրդի (ԳԿԽ) անդամ

2011 թ.-ից ՝ ԵՊԲՀ Հանրային առողջության ֆակուլտետի (ՀԱՖ) խորհրդի անդամ

2015 թ.-ից ՝ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի անդամ

1993թ.-ից՝ ԵՊԲՀ Կանխարգելիչ բժշկագիտության առարկաների ուսումնամեթոդական խորհրդի անդամ

2005թ.-ից՝ ԵՊԲՀ ԳԿԽ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» փորձագիտական հանձնաժողովի անդամ

2008 թ.-ից՝ «Հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում» մասնագիտությամբ որակավորման և ասպիրանտուրայի ընդունելության քննական հանձնաժողովի նախագահ, 2017թ.-ից՝ հանձնաժողովի անդամ:

2012 թ.-ից՝ ԵՊԲՀ ՀԱՖ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի պետական ավարտական քննությունների հանձնաժողովի անդամ

Հրատարակված աշխատանքների թիվը՝ շուրջ 200

Պարգևներ

2005թ.- ԵՊԲՀ հոբելյանական «Ոսկե մեդալ»

2010թ.- ԵՊԲՀ հոբելյանական «Արծաթե կրծքանշան»

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա, 2 թոռ